18:04 28.09.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 5 -ին բացում է 153-րդ թատերաշրջանը, թեև աճեմյանցիները հանգստի չէին էլ գնացել։ 152-րդ թատերաշրջանը նրանք համարում են ամենաբեղուններից մեկը, երբ «Հարսանիք թիկունքում»-ը նվաճեց երևանյան և արցախյան բեմերը՝ ունենալով 21 խաղ, 14 հազարից ավելի հանդիսատես։
Ներկայացման հաղթարշավը շարունակվելու է նաև նոր թատերաշրջանում՝ հյուրախաղեր են նախատեսվում Լիբանանում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։
«Երևանում երեք օրում ներկայացումը դիտել է 2000-ից ավելի հանդիսատես, և ես վստահ եմ, որ մի քանի հազարն էլ չկարողացան տոմսեր գնել, դրա համար ևս երկու ներկայացում՝ հոկտեմբերի 28-ին ու 29-ին կունենանք, իսկ փետրվարի 10-ին ներկայացման պրեմիերան կլինի Միացյալ Նահանգներում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Թատերական տարին սկսելու են «Bye-bye լեդի» ներկայացմամբ։ Այն կոմեդիայի ժանրում է, որը գյումրեցի հանդիսատեսին անծանոթ չէ։ Ներկայացումը մեկ տարի առաջ բեմ էր բարձրացել «Խելահեղ պատմություններ» խորագրով: Գլխավոր դերերում հրավիրյալ դերասաններ են՝ Ռոզի Ավետիսյանն ու Հրանտ Թոխատյանը, որն իր 60-ամյակը նշելու է դրամատիկականի բեմում։
«Այս տարին ինձ համար հոբելյանական է՝ իմ 60-ամյակն է և 42-ամյակը բեմում։ Հոբելյանական տարին կնշեմ Գյումրիում ու պատիվ կունենամ բարձրանալ այն բեմը, որտեղ մեծագույն վարպետներ են խաղացել»,- ասաց Հրանտ Թոխատյանը։
10:24 06.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին10:07 06.05.2025
Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներԱկտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...
10:00 06.05.2025
ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստըՄարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...
09:48 06.05.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
09:45 06.05.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իԳազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...