18:38 29.09.2018
Այսօր Սրտի միջազգային օրն է, տոնը նշվում է 1999 թվականից Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիայի առաջարկությամբ: Այս ակցիան ողջունել են բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ և բազմաթիվ հայտնի կազմակերպություններ: Ի սկզբանե, տոնը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011թ. այն սկսել է նշվել սեպտեմբերի 29-ին: Տոնը նշելու նպատակը հասարակության գիտակցության բարձրացումն է, քանի որ, ըստ առողջապահական միջազգային կազմակերպության տվյալների, առ այսօր սրտանոթային հիվանդություններն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում:
Տոնն անցկացվում է «Սիրտ կյանքի համար» կարգախոսով:
SHANTNEWS.AM-ը տոնի առթիվ խոսել է սրտաբան Մարինա Սուքիասյանի հետ, ով նշել է, որ իսկապես այսօր սրտանոթային հիվանդությունների թիվն օրեցօր ավելանում է.
«Ցավոք, աճ կա սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում, իսկ պատճառները շատ տարբեր են: Գլխավոր պատճառը, բնականաբար, սթրեսն է, քանի որ մենք չենք կարողանում սթրեսը ճիշտ տանել, չենք ցուցաբերում տոլերանտություն սթրեսի հանդեպ: Հաջորդ պատճառը ուրբանացումն է կամ քաղաքային լարված կյանքը:
Հատկանշական է սննդի հետ կապված այն հանգամանքը, որ մարդկանց մեծ մասը կարծում է, որ խոլեստերինը կապված է մեծամասամբ սխալ սննդի ընդունման հետ, սակայն պետք է նշեմ, որ սննդի գործոնը այստեղ ընդամենը 20 տոկոս է, իսկ 80 տոկոսը սխալ նյութափոխանակությունն է, որն առաջացել է տարբեր գործողությունների արդյունքում և հանգեցրել է խոլեստերինի առաջացման»:
Հարցին, թե ինչ խորհուրդ կտա սրտաբանը առողջ սիրտ ունենալու համար, Մարինա Սուքիասյանը պատասխանեց, որ հարկավոր է ճիշտ սնվել, քիչ սթրեսների ենթարկվել և շատ մարզվել:
SHANTNEWS.AM-ը նաև կապ հասատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանի հետ, որպեսզի տեղականա, թե Սրտի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ :
«Այս պահին, որքան գիտեմ, այսօր ոչինչ չենք նախատեսում, միայն հանդես ենք եկել հաղորդագրությամբ»,- նշեց նա:
Առողջապահական միջազգային կազմակերպությունն այս օրն ակցիաներ է անցկացնում աշխարհի ավելի քան 100 երկրում: Միջոցառումները ներառում են ցուցահանդեսներ, համերգներ, սպորտային մրցումներ:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ սրտի մասին
1. Մարդու սիրտը սկսում է բաբախել, երբ նա դեռ 4 շաբաթական սաղմ է
2. Ծիծաղն ունակ է ապահովել սրտի առողջ աշխատանքը, այն թուլացնում է անոթների պատերը և ապահովում արյան առողջ շրջանառություն
3. Երգչախմբում երգող մարդկանց սրտի ռիթմերը դառնում են սինքրոն
4. Սիրտը կարող է շարունակել աշխատել, նույնիսկ, եթե այն առանձնացվի օրգանիզմից, քանի որ այն ունի իր սեփական էլեկտրական ազդակները:
14:35 06.05.2025
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...
14:27 06.05.2025
Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլումՖրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...
13:55 06.05.2025
ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...
13:43 06.05.2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերըԻսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...