Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+18.09 oC

Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ

13:19 01.10.2018

Հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտան պոլիէթիլենային ապրանքների ներկրումը, արտադրությունը և կիրառությունն արգելող կարգավորումները։ Սահմանափակումը տարածվում է 15 միկրոնից (0,015 մմ)  բարակ պոլիէթիլենային ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է վրացական «Գռուզիա օնլայն» կայքը։

Այսօրվանից արտադրողները պարտավոր են տոպրակների ու այլ նմանատիպ ապրանքների վրա նշել իրենց անունը։ Այս կարգը չպահելու դեպքում մեղավորներին կսպառնա մինչև 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք։

2019 թվականի ապրիլից Վրաստանում ընդհանրապես արգելվելու է բոլոր տեսակի պոլիէթիլենային ապրանքների արտադրությունը, ներմուծումը և կիրառումը։ Սրանով հարևան պետությունն անցնում է բնության մեջ ինքնուրույն չքայքայվող ապրանքներից հրաժարվելուն։

Հիշեցնենք, Հայաստանում նույնպես շուտով հրաժարվելու ենք պոլիէթիլենի կիրառումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

13:43 06.05.2025

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

Իսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆ

13:37 06.05.2025

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը

13:30 06.05.2025

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...

Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ին

13:23 06.05.2025

Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ին

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը՝ «շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո», ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը, որը կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պնդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը մտադիր է երեքշաբթի օրը ներկայացնել պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այն կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց։ ԵՄ երկրների […] ...

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Լավրով

13:17 06.05.2025

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Լավրով

Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա նրանք միավորվել են մեր դեմ՝ նացիզմի դրոշի ներքո, և բառի բուն իմաստով՝ աջակցելով Զելենսկու բացահայտ ռասիստական, հակառուսական ռեժիմին, որը ջահերով երթեր է անցկացնում, մարտիկներին՝ թևքերին նացիստական ​​դիվիզիայի նշաններով, նետում է մսաղաց։ Եվ ինչպես «Անհավանական» գործողության շրջանակներում, […] ...

BACK_TO_TOP