Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է

14:46 01.10.2018

Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք այսօր քննարկվեցին ու ընդունվեցին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, նախատեսում են, որ այն պաշտոնյաները, որոնք ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրվելուց հետո պաշտոնաթող են լինում, չեն խուսափելու Քննիչ հանձնաժողովի պահանջով ներկայանալուց։ Այս փոփոխություններին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր տվեց դրական եզրակացություն։

Հանձնաժողովի անդամներից Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան» դաշինք) մանրամասնեց, որ մինչ այս պաշտոնաթող պաշտոնյաները կարող էին և չներկայանալ, և որպեսզի նրանք ներկայանալուց խուսափելու համար պաշտոնաթող չլինեն, այս նախագիծը պետք է ընդունվի։

Կարճատև քննարկումից հետո հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց նախագծին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:06 29.06.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:00 29.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

BACK_TO_TOP