15:11 01.10.2018
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և հավանության արժանացվեց մի նախագիծ, որով Քննիչ հանձնաժողովի կամ հենց ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորների՝ իրենց կամքից անկախ բացակայության և դրա հետևանքով քվորում չլինելու դեպքում նիստը կընդմիջվի, ոչ թե կհամարվի չկայացած։
Նախագիծը հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան խմբակցություն»)։ Նա նշեց, որ եթե պատգամավորը, իրենից անկախ պատճառով, չի կարողանում ներկայանալ նիստի, և դրա հետևանքով նիստում քվորում չի ապահովվում, պետք է այն համարել ընդմիջված։
Քննարկման ընթացքում պարզաբանվեց, որ խոսքը վերաբերում է նաև լիագումար նիստերին։ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը խնդրեց օրինակներով պարզաբանել, թե որ դեպքերը կհամարվեն պատգամավորի կամքից անկախ բացակայություն, ինչին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը («ՀՀԿ» խմբակցություն) նշեց, որ օրինակներ բերելը տեղին չէ, դա ակնհայտ կլինի։ Այն հարցին, թե ով է նիստը ընդմիջված համարելու որոշումն ընդունելու, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը («ՀՀԿ» խմբակցություն) պատասխանեց, որ նիստի ընթացքում՝ նիստը վարողը, իսկ մինչ նիստի սկսվելը՝ ԱԺ նախագահը։
Կառավարության ներկայացուցիչն ու ԱԺ «Ելք» խմբակցությունը ներկայացնող Էդմոն Մարուքյանը հրաժարվեցին ներկայացնել իրենց կարծիքները տվյալ առաջարկի վերաբերյալ, քանի որ առաջարկը ներկայացվել էր հենց հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչի պատճառով հնարավորություն չի եղել հարցը քննարկել համապատասխանաբար կառավարությունում և «Ելք» խմբակցությունում։
Այնուամենայնիվ, հանձնաժողովը հավանություն տվեց առաջարկին ու այն ուղարկեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
13:55 06.05.2025
ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...
13:43 06.05.2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերըԻսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...
13:37 06.05.2025
Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...
13:30 06.05.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...
13:23 06.05.2025
Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ինԵվրոպական հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը՝ «շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո», ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը, որը կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պնդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը մտադիր է երեքշաբթի օրը ներկայացնել պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այն կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց։ ԵՄ երկրների […] ...
13:17 06.05.2025
Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ ԼավրովԳրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա նրանք միավորվել են մեր դեմ՝ նացիզմի դրոշի ներքո, և բառի բուն իմաստով՝ աջակցելով Զելենսկու բացահայտ ռասիստական, հակառուսական ռեժիմին, որը ջահերով երթեր է անցկացնում, մարտիկներին՝ թևքերին նացիստական դիվիզիայի նշաններով, նետում է մսաղաց։ Եվ ինչպես «Անհավանական» գործողության շրջանակներում, […] ...