Մենք փոքրամասնություն, ընդդիմություն ենք. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Մենք փոքրամասնություն, ընդդիմություն ենք. Շարմազանով

19:40 01.10.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությանը, նշեց.

«Օրակարգը դրել է վարչապետը, հանրապետականն ունի իր դիրքորոշումը: Մենք ուզում ենք գնալ, լսել` ինչ է ասում, կլսենք, կքննարկենք: Ի տարբերություն ուրիշների, մենք, մինչև բովանդակություն չի լինում, մինչև առաջարկ չի լինում, որոշում չենք կայացնում»:

Շարմազանովն ասաց, որ իրենք, վարչապետի առաջարկների բովանդակությանը ծանոթանալուց հետո քննարկումների արդյունքում կա՛մ կորոշեն բանակցությունների երկրորդ փուլ գնալ, կա՛մ կասեն այո, կա՛մ ոչ:

«ՀՀԿ-ն մայիսի 8-ից հետո էլ մեծամասնություն չունի պառլամենտում, հերիք ա` բոչկա գլորեք Հանրապետական կուսակցության վրա: Մենք փոքրամասնություն, ընդդիմություն ենք: Ինչպես բոլոր երկրներում, ընդդիմության կարծիքը մեծամասամբ տարբերվում է կառավարության ու վարչապետի կարծիքից»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ շատ տրամաբանական է համարում, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած «Ելք» կուսակցությունը հիմնական ֆունդամենտալ օրենքներին և նախաձեռնություններին դեմ էին քվեարկում, որովհետև ընդդիմություն են և պատասխանատվություն չէին կրում հանրապետականի կառավարության համար, այնպես էլ կարծում է` տրամաբանական կլինի, որ ինքն ու իր քաղաքական թիմը դեմ քվեարկեն նրա նախաձեռնություններին, որովհետև չեն կիսում նրա կառավարության պատասխանատվությունը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է` արտահերթ ընտրությունների անցկացման հասարակական պահանջ կա, Շարմազանովն արձագանքեց.

«Հասարակական պահանջն ինձ համար վերին Աստծո ճշմարտություն չէ: Երբ Նոյ նահապետը տապանը կառուցում էր, հասարակական պահանջ չկար, ավելին, հասարակական կարծիքը «ղժժում» էր Նոյի վրա, բայց հետո տեսան` ով էր ճիշտ, ով սխալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP