23:12 01.10.2018
Հանրապետության հրապարակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հրապարակային բանակցությունը:
Բացօթյա քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը խոսել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին, ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու պահանջները: Բանակցության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը պատասխանել են լրագրողների հարցերին:
«Մենք մտքեր փոխանակեցինք և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն հիմա, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է կրկին 80 տոկոս հավաքել և այդպիսի պատկեր լինի ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ այսօր գործող Սահմանադրությամբ խորհրդարանի առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր։
Լրագրողի հարցին, թե բովանդակության առումով ինչպես են ընթացել բանակցությունները, Փաշինյանը պատասխանեց.
«Էս պահին ՀՀԿ-ականները հրապարակային հայտարարում են, որ ընտրությունները պետք է լինեն 2022 թվականին։ Սա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև քաղաքական գործընթացների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Մինչև այդ հարցը չլուծվի, ոչ մի ուրիշ հարց չի լուծվելու։ Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Եթե որեւէ քաղաքական ուժ դիմադրում է այդ պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ։ Դա սխալ մոտեցում է»։
Լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ականները կարող են պայմանավորվել, ապա պայմանավորվածությունը խախտել՝ վարչապետն պատասխանեց․
«Հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է»:
Վարչապետը հավելել է նաև, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, որից հետո կրկին կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...