14:14 02.10.2018
Ամերիկյան Verizon օպերատորը սկսել է 5-րդ սերնդի (5Generation) բջջային կապի ծառայությունների մատուցումը ԱՄՆ տարածքում, մասնավորապես Լոս Անջելես, Հյուսթոն, Ինդիանապոլիս, Սակրամենտո քաղաքներում։ Սա նոր սերնդի կապի ապահովման առաջին փորձն է աշխարհում։
Այս կապի առավելությունը ժամանակակից 4G ցանցի նկատմամբ այն է, որ դրա արագությունը լինելու է մոտ 300 մեգաբիթ վայրկյանում, որը համադրելի է լարային կապի արագության հետ։ Իսկ առավելագույն արագությունը կլինի մինչև 1 գիգաբիթ/վայրկյանը։ (Հայաստանում տներում ներդրված լարային կապը սահմանափակվում է մինչև 20-30 մեգաբիթ վայրկյանում արագությամբ)։
Սկզբունքային տարբերությունն այն է, որ այս կապի դեպքում ընկերությունն առաջարկում է հրաժարվել լարային ցանցից, այսինքն՝ տներում տեղադրված մոդեմները օդային կապով միանալու են անմիջապես մոտակա բջջային կապի կայանին։ Ամերիկյան օպերատորը որոշել է սեփական ցանցը ստեղծել մինչև ամերիկյան միասնական ստանդարտը կսկսի գործել։
Ամերիկյան օպերատորի կողմից այս ցանցի ներդրումից հետո հաջորդը, հավանաբար, կլինեն Հարավային Կորեայի բջջային օպերատորները, որոնցից երեքն արդեն իսկ պատրաստ են կապի այս տեսակի կիրառմանը։
19:05 06.05.2025
Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէ19:05 06.05.2025
Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէՌուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...
19:00 06.05.2025
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոցՄայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...
18:50 06.05.2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...