17:09 02.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց` հայտնելով, որ իր հայտարարության թեման ներքին քաղաքականությանը չի վերաբերում:
«Այսօր ներքաղաքական հարցերի մասին չեմ խոսելու, ուստի, կխնդրեմ այն հայրենակիցներին, ովքեր գուցե չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում և հիմա նայում են ուղիղ եթերը, գրեն իրենց մշտական քոմենթները՝ «Սերժի ստրուկ», «քաչալ»: Գրեք, որ խոսենք ղարաբաղյան խնդրի մասին»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ ցանկանում է խոսել մի թեմայի մասին, որտեղ իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք պետք է ճակատագրական չդառնա: Նա ասաց, որ բոլորը հետաքրքրությամբ հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությանն առ այն, որ Ալիևի հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև եթե անգամ մի զինվորի կյանք է փրկվելու դրանց շնորհիվ, դրանց արժե գնալ, այնուհանդերձ ունեմ որոշակի մտահոգություններ: Ես պարոն վարչապետին կխնդրեմ այնուհանդերձ չկորցնել զգոնությունը: Ուզում եմ վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի: Երկրորդը` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն: Երրորդը` Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությունները մեկնաբանեց «տեսա՞ք, բա որ ասում էի` Ադրբեջան-Հայաստան բանակցային բանաձևն է, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իրենց ընդհանուր տեսակետը, այն է` առանց Արցախի ժողովրդի որոշման, այդ հակամարտությունը չի կարգավորվելու: Աշոտյանն ընդգծեց, որ պետք է շատ չտարվել այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է, կիրթ է, գուցե նաև շնորհքով է, թե չէ «օրենքի տառը չի պահպանի և շնորհքով կներխուժի Արցախ», այդ պարագայում, ըստ Աշոտյանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները կդիտենք, այլ բոլորովին այլ կադրեր տեսնելու հնարավորություն կունենանք:
Նա խնդրանքով դիմեց վարչապետին:
«Հայաստանում իշխանությունը վերարտադրելու, իշխանության մնալու ցանկությունը հետաքրքիր է, կարևոր է, քաղաքական գործչի համար բնական է, բայց հանկարծ դրա խաթր երկիրը չներքաշեք մեզ չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Եթե այդ օպերատիվ կապը ճշտվել է, խնդրում եմ` ճշտեք մեր երկու գերիների` Կարեն Ղազարյանի և Զավեն Կարապետյանի ճակատագրերը. մենք կարծես մոռացել ենք, որ ունենք սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ ընկած ՀՀ երկու քաղաքացի, որոնց վերագրվում են ռազմական որոշակի հանցագործություններ: Կարծում եմ` Փաշինյան – Ալիև այս փոխըմբռնման կարևոր պտուղներից մեկը` գոնե կարճաժամկետ, կարող է լինել այն բարի կամքը, որ մեր գերիներն անհապաղ արձակվեն, վաղն այս ամբիոնից վարչապետի կողմից կսպասեմ նրանց մասին հավելյալ տեղեկությունների»,- ասաց Աշոտյանը:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.
«Ցավոք, այստեղ չեմ լինի, չեմ կարող հետևել ձեր հարցուպատասխանին»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...