17:14 02.10.2018
Հայաստանը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կարող է խաղաղ իշխանափոխություն անել, երբ ներքևիններն այլևս չեն ուզում նախկինի պես ապրել, վերևիններն էլ չեն կարողանում նախկինի պես կառավարել։ Դրա արդյունքում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղավ իշխանափոխություն։ Այս կերպ ապրիլ-մայիսի դեպքերն այսօր ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
«Հիմա էլ պնդում ենք, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսօր էլ մենք ուզում ենք ամբողջ աշխարհին ապացուցել, որ մեկ կուսակցության ուժերով ձևավորված գործադիրը և թեկուզ 66,6 տոկոսով օրենսդիրը կարող են ապահովել ժողովրդավարություն, զսպումների-հակակշռումների մեխանիզմների անխափան գործունեություն։ Ուզում ենք ապացուցել, որ քաղաքական մենաշնորհը չի դառնա տնտեսական մենաշնորհ, եթե, իհարկե, այդ ամենի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը։ Կներեք, ես չեմ կարող այդպես վստահորեն ասել, որովհետև առայժմ մենք այդ թիմի մեջ նման ուժ չենք տեսել»,- հայտարարեց Կյուրեղյանը։
Պատգամավորը նշեց, որ այժմ Երևանում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է մեծամասնություն ավագանիում և ձևավորելու է միահեծան գործադիր իշխանություն։ Կյուրեղյանը նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է նման միահեծան կառավարման դեպքում զսպումների-հակակշռումների մեխանիզմների անխափան գործունեություն մակարդակը ստուգելու համար։
«Մենք այսօր ունենք այդ հնարավորությունը՝ միակուսակցական ժողովրդավարության հնարավորությունը ապացուցելու կոնկրետ Երևանի մոդելով՝ որպես պիլոտային ծրագիր։ Տեսնենք, գուցե սպասենք, տեսնենք՝ ինչպես է աշխատում այդ մինի մոդելը, այդ պիլոտային ծրագիրը Երևանի մակարդակում և հետո այն տարածենք ամբողջ Հայաստանի վրա»,- նշեց Կյուրեղյանը։
Պատգամավորի խոսքերով՝ այդ ստուգումը երկար չի տևի ու շատ արագ պարզ կդառնա այդ մոդելի արդյունավետության մակարդակը։ Պատգամավորը կոչ արեց անմիջապես ամենը չվստահել մի ուժի, համոզվել Նիկոլ Փաշինյանի թիմի կարողությունների վրա Երևանի մակարդակով և միայն դրանից հետո իշխանությունը տարածել ամբողջ հանրապետության վրա։
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...