Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս նոր կառավարությանը․ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս նոր կառավարությանը․ Շարմազանով

18:21 02.10.2018

«Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը։ Այս առիթով բազմիցս եմ նշել իմ կարծիքը՝ այս Ազգային ժողովը ընտրվել է օրինական, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, կրկնում եմ՝ բոլոր, ընդունել են այս Ազգային ժողովի ընտրության օրինականությունն ու արդյունքները»,- այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից իր այսօրվա ելույթը սկսեց ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հանրապետական պատգամավորը սրանով հիմնավորեց, որ Ազգային ժողովի լուծարման որևէ իրավական հիմք չկա։ Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հակակշռման գաղափարը, հիշեցրեց Շարմազանովը։ Պատգամավորը մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունները երկու-երեք ամսում անցկացնելու որոշումը և հիշեցրեց, որ մինչ այս Փաշինյանը առաջարկում էր դրանք անցկացնել մայիսին կամ հունիսին։

«Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո նույն ինքը՝ Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում։ Եվ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար համաձայնության, այսինքն՝ կոնսենսուսի պարագայում։ Ո՞ւր է ընդունված Ընտրական օրենսգիրքը։ Ո՞ւր են փոփոխությունները կուսակցության մասին օրենքում, և ո՞ւր է կոնսենսուսը այս դահլիճում։ Ո՞ւր է։ Չկա՛»,- հայտարարեց Շարմազանովը։

Շարմազանովի բնորոշմամբ՝ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի բազմակարծությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը և ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP