19:07 02.10.2018
«Մենք ունեինք պայմանավորվածություն, բավական լեգիտիմ պայմանավորվածություն, որն ամրագրված էր կառավարության ծրագրի՝ այս դահլիճում քվեարկության արդյունքում առ այն, որ մենք մինչև մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև մայիս-հունիս, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնենք, և դա որևէ մեկը չի վիճարկում ըստ էության։ Հիմա ի՞նչ կատարվեց, այսինքն՝ մենք ունեցանք պայմանավորվածություն, հընթացս այդ պայմանավորվածությունը մի կողմ է դրվում և նոր առաջա՞րկ արվում»,- խորհրդարանական ընտրություններն այս տարի անցկացնելու խոսակցությունների մասին իր կարծիքն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
Նա բացատրեց, որ իրենք պետք է բնականաբար հաշվարկեն՝ ինչ կորուստներ ու ռիսկեր կունենան մի դեպքում, և ինչպիսիք կունենան մյուս դեպքում։ Դրա համար էլ այդ քննարկումն առկա է։
«Կարծիքի մոնոպոլիա լինի՞»,- հռետորական հարց հնչեցրեց Մելքումյանն ու շարունակեց, որ արդեն իսկ կա պայմանավորվածություն։
«Ընտրական օրենսգիրքը։ Ասե՞լ էիք, որ ռեյտինգայինը արատավոր է, կառավարական հանձնաժողովը ամբողջ ամառ աշխատել է, հիմա ո՞ւր է։ Դե բերեք անենք, բա ի՞նչ էիք անում, ամառը ինչո՞վ էիք զբաղված։ ԶԼՄ-ները ընկած լուսաբանում էին օրը 4 անգամ, 14 անգամ, որ Ընտրական օրենսգիրք… Սա մեկ, չկա։ Երկրորդը։ Ասե՞լ եք, որ բոլոր քաղաքական ուժերի համար՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, ստեղծենք հավասար պայմաններ գոնե։ Որ չասենք, որ էս 3-4 ուժն է անցնելու, էն մնացած ուժերը արդեն ուղարկում ենք թոշակի։ Ո՛չ։ Բոլորի համար ադապտացիոն շրջան՝ գոնե 6-7 ամիս, ռեսուրսները վերամոբիլիզացնեն, սա անեն, նա անեն»,- նշեց Մելքումյանը։
ԱԺ փոխնախագահը պնդեց, որ եթե փոխվել է այդ պայմանավորվածությունը, պետք է պարզաբանվի, թե ինչու։ Մելքումյանը հիշեցրեց, որ իրենք նույնպես միացել են Նիկոլ Փաշինյանի շարժմանը և պետք չէ մոնոպոլիզացնել դրա արդյունքները։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...