17:01 20.04.2018
«Ընդդիմությունը ձեռք է բերել երկու խոշոր լիդեր՝ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, որովհետև Մարուքյանի ճառը խորհրդարանում ՀՀ երրորդ հանարպետության մեջ առաջին անգամ էր, որ պետության առաջին դեմքին նման կերպով դիմեց որևէ քաղաքական գործիչ, նման լսարանի առջև և նման վայրում՝ խորհրդարանում»,- ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ երկուսն էլ տարբեր հարթակներում են․ Փաշինյանը՝ փողոցում, իսկ Մարուքյանը՝ խորհրդարանում, կարողացան իրենց հաստատել որպես ընդդիմության առաջնորդներ:
«Կարծում եմ՝ ինչ-որ պահի նրանք դարձյալ կմերձենան առավել ուժեղ ընդիմություն ձևավորելու համար, եթե իհարկե, այս շարժումը տապալվի»,- ասաց քաղաքագետը՝ նաև կարծիք հայտնելով, որ իշխանության ճամբարում իրավիճակը իսկապես լարված է:
Ըստ նրա՝ իշխանությունն էլ սրան չի վերաբերվում որպես կառնավալի, իշխանությունում լուրջ հատվածներ սպասում են, թե որտեղ է իշխանության վերին հատվածը սայթաքելու:
«Եթե լինի սայթաքում՝ փլուզումը կլինի անխուսափելի: Եթե հնարավոր լինի ճնշել և մարել շարժումը, միևնույն է, այն արդեն կոտրել է կարծրատիպեր, կոտրել է ստատուս-քվոն, և իշխանությանը դժվար կլինի այսուհետ դիմանալ, իսկ հեռանկարում՝ անգամ անհնար»,- եզրափակեց Հակ Մարտիրոսյանը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...