22:16 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի ազատվել աշխատանքից, քանի որ ցանկացել է մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում:
«Եվ ես ցանկանում եմ ասել, որ բոլորով ողջունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին փոխվարչապետ է նշանակվել որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, թեև անկուսակցական է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվել են:
Ըստ այդմ՝ աշխատանքից ազատվել են ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, Արթուր Խաչատրյանը ևս ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից:
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...
17:28 06.05.2025
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՄայիսի 6-ին՝ ժամը 14:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel», «Chevrolet», «Lexus» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...