Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց. Ստյոպա Սաֆարյան

03:20 03.10.2018

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին․

«Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրությունները մտցրեցին խորհրդարանի բակ: Այն արդեն թակում է ԱԺ դուռը:

ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն ունի, որը կանանց ու աղջիկների ներկայության պատճառով այստեղ չեմ տա: Դա այդ կուսակցությունների համար ինքնաոչնչացում էր: Բայց այդքանով մաստեր կլաս տեխնոլոգիան չավարտվեց:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ծառուկյան դաշինքի ու ՀՅԴ-ի հետ իր հանդիպումներից ինքը տպավորություն ունի, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ու եթե ինքը սխալ է հասկացել, ապա թող նրանք հերքեն կամ հաստատեն դա:

Հրապարակային դատաստանից հետո ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երկու ճանապարհ ունեն. կամ հայտարարում են, որ Նիկոլը ճիշտ է հասկացել, հիմա՝ Սերժ Սարգսյանի հանգույն հայտարարեն, որ Նիկոլը ճիշտ է, ըստ այդմ, անուղղակի հայտարարեն, որ իրենք սխալ էին ու հասնում էր հրապարակային նվաստացումը, կամ հայտարարեն, որ իրենք սև են ու թեկնածու են առաջադրելու ժողովրդի դեմ, այսինքն ստանձնեն հակահեղափոխության դրոշը:

Նիկոլ Փաշինյանն արդեն ապահովագրել է, որ հնարավոր է սխալ հասկացած լինի, ու այդ ուժերը պետք է խոսեն, թե ինչ են անելու: Փաշինյանին երկու տարբերակն էլ ձեռնտու է. եթե նրանք թեկնածու չեն առաջադրում, ՀՀԿ-ն միայնակ մնում է ժողովրդի ճնշման տակ, վարչապետի ընտրությունը երկու չէ, երեք նիստ կտապալվի: Եթե միանում են ՀՀԿ-ին, դաշտը կատաստրոֆիկ մաքրվում է ու այդ կուսակցությունները ժողովրդական նզովքի տակ լքում են քաղաքականությունը:

Այսօր զրոյացան անգամ նրանց հեղինակության չնչին տոկոսները, ու նրանք արդեն բառացիորեն խարխափում են լուսանցքի այս ու այն կողմերի միջև: Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը խաղալու է ժողովրդի կողմից, հետևաբար նա մասն է դառնում հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացի:

Ոստիկանությանը, ՊՊԾ-ին, ԱԱԾ-ին, զինվորներին ծափերը նշանակում էին՝ ուժայինները ժողովրդի հետ են: Իսկ Փաշինյանի հռչակած ճանապարհային քարտեզի մասին խոսելն ավելորդ է:
Առա՜ջ դեպի խորհրդարանական ընտրություններ:
Կեցցե՜ Արփինե Հովհաննիսյանը: Ինքն էլ չհասկացավ, թե իրենով ի՞նչ արեցին…»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP