12:06 03.10.2018
Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ թեև անձնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել է դադարեցնել այցը և հրատապ վերադառնալ Հայաստան:
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում:
«Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Ուստի, վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք և Դուք …
Արդարություն և խաղաղություն մեր Երկրին»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:15 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...