13:26 03.10.2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 3-ի առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել և հրաժեշտի ուղերձով դիմել մարզպետարանի աշխատակազմին, մարզի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնելով չորսամսյա համատեղ աշխատանքի համար:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ
Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:
Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի զարգացման տեսլականը, որի հենքի վրա մշակման և գործարկման փուլում են բազմաթիվ խոշոր ծրագրեր: Հուսով ենք՝ մեզ փոխարինող մեր գործընկերները ջանք չեն խնայի ավարտին հասցնել դրանք:
Սիրելի՛ գեղարքունիքցիներ
Լինելով ձեզանից մեկը՝ այս կարճ ընթացքում ջանք չեմ խնայել լուծում տալ տարիներով ձեզ հուզող խնդիրներին, փորձել եմ մշտապես ձեր կողքին լինել և, առանց չափազանցության, օրը 24 ժամ հասանելի լինել ձեզ կապի բոլոր միջոցներով: Փորձել եմ ամեն կերպ սերտացնել և ջերմացնել մարզպետարան-հասարակություն կապը և այդ հողի վրա ստեղծել աշխատանքային անկեղծ մթնոլորտ: Անցած շրջանում փորձել եմ ներդնել մարզային կառավարման նոր մշակույթ և այս ուղղությամբ արել ամեն ինչ, որ մարզի ազգաբնակչությունն իրեն օտարված չզգա մարզային իշխանություններից, ընդհակառակը՝ յուրաքանչյուր բնակիչ հանձինս մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի և անձամբ մարզպետի՝ տեսնի իրեն անձնվիրաբար ծառայող պետական ներկայացուցչի:
Նվիրումի և ջերմության այդ մթնոլորտի ստեղծումը, քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը եղել է մեր առաջնային խնդիրը, մի իրողություն, որի ազդակները ձգտել ենք հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի՝ սկսած մարզկենտրոնից մինչև մարզի ամենահեռավոր, սահմանամերձ ու տարիներով անտեսված բնակավայրեր:
Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի, մարզային ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավար անձնակազմերին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ կարճ, բայց արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անշուշտ, մեր այս կարճատև պաշտոնավարման արդյունքների ամենաանաչառ գնահատական տվողը դուք եք և ժամանակը: Իմ այս ուղերձով ցանկանում եմ բոլորիդ մաղթել ամենայն բարին, հաջողություններ և բոլոր կիսատ մնացած ծրագրերի բարեհաջող ավարտ:
Հեռանում եմ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիդ այսօրվա և վաղվա բարեկեցությունը մեր մարզի և պետության հզորության գրավականն է:
Կցանկանայի ավելացնել նաև, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո իմ ունեցած բոլոր հնարավորություններով մշտապես լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին, և մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական»:
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդը21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...