14:44 03.10.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում հոկտեմբերի 2-ին քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրի և թվայնացման ոլորտներին առնչվող հարցերը: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, ԵՏՀ-ի խորհուրդը հավանություն է տվել դաշնակցային պետությունների միջեւ ԵԱՏՄ-ի շրջանակում թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործառնությունների առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Այն պետք է անցնի անդամ երկրների ներպատական գործընթացներով:
Համաձայնագրի իրականացումը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներին փոխադարձ ճանաչել տարբերանշանները, որոնք կապահովեն ոսկերչական միությունում ազատ շրջանառություն: Այսպիսով՝ 2018-2019 թթ. ԵԱՏՄ-ի ներքին շուկայում բացառություններ և սահմանափակումներ վերացնելու «ճանապարհային քարտեզ»-ում առկա խոչընդոտը կվերանա:
Փաստաթուղթը նպատակ ունի ներդաշնակ դարձնել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում իրավական կարգավորումները՝ կապված թանկարժեք մետաղների, քարերի և դրանց արտադրանքի շրջանառության հետ:
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի միջսահմանային վստահության տարածության զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրականացման միջոցառումների պլանին:
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...