Ոստիկանները էվակուատորով ճանապարհից տարան Նոր կյանք համայնքի ղեկավարի մեքենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Ոստիկանները էվակուատորով ճանապարհից տարան Նոր կյանք համայնքի ղեկավարի մեքենան

13:37 21.04.2018

Դեռևս առավոտյան բողոքի ցույց էր մեկնարկել նաև Արարատում: Այս պահին Արարատից ավտոերթով Երևան են շարժվում մի խումբ ակտիվիստներ, նրանց շարքում է նաև Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը:

Երթի մասնակիցներին ոստիկանները կանգնեցրել են Արտաշատի հատվածում և պնդում են, որ նրանք հասարակական կարգ են խախտում: Կանգնած ավտոշարասյանն են մոտեցել մի խումբ անձինք, որոնք էլ նշում են, թե իրենց աջակցությունն են հայտնում այս կառավարությանը: Չնայած վերջիններիս հորդորներին, գյուղապետ Սարգսյանը հրաժարվում է իջնել մեքենայից և խոսել նրանց հետ:

Քիչ առաջ գյուղապետի համակիրներից մեկի և իշխանության աջակիցների միջև փոքր վիճաբանություն սկսվեց: Մի կողմը պնդում է, որ այն, ինչ անում են, «ազգի համար են անում», իսկ մյուս կողմը, թե «նկարվելու համար»: Այս պահին դեռևս ավտոշարասյունը կանգնած է ճանապարհին:

Իսկ գյուղապետ Գարիկ Սարգսյանի մեքենան քիչ առաջ ոստիկանները էվակուատորի միջոցով տարան ճանապարհից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

12:30 06.05.2024

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 […] ...

Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

12:08 06.05.2024

Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ – «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։ Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։ «Ազատության» ճշտող […] ...

Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր

11:49 06.05.2024

Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։ Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող […] ...

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

11:38 06.05.2024

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

Մենկարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը։ ...

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

11:03 06.05.2024

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը: Նրա խոսքով, եթե ​​օրենքը վերջնականապես ընդունվի, ԱՄՆ-ին ամեն բան պարզ կդառնա. «Եթե ​​Վրաստանի կառավարությունն ասի, որ չեն […] ...

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

10:13 06.05.2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի […] ...

BACK_TO_TOP