12:56 04.10.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից և 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը և Սինգապուրը։
Յուրաքանչյուր առաջադրում այժմ հետևողականորեն քննվելու է մարդասիրության ոլորտի մասնագետների և փորձագետների կողմից։ Նրանք պատրաստելու են բացառիկ խիզախություն, նվիրում և ազդեցություն ցուցաբերած թեկնածուների վերջնացուցակը, որն ապա գնահատման է հանձնվելու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, իսկ վերջինս ընտրելու է մրցանակի հերոսներին և, արդյունքում, 2019 թ. դափնեկրին։
Հանձնաժողովը նախագահում է հայտնի դերասան և մարդասեր Ջորջ Քլունին, իսկ դրանում ներառված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախկին նախարար Բերնարդ Քուշները և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին: Նույն տարում ավելի ուշ դրան կհետևի Երևանում կազմակերպված միջոցառումների շարքը, որում Հայաստանը պատվի կարժանացնի մրցանակի հերոսներին և կազդարարի «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկրին՝ ներգրավելով բոլորին աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկման։
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...