Սերժ Սարգսյանին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՔՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Սերժ Սարգսյանին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՔՊ

16:20 22.04.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։

Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։

Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ

15:07 07.05.2024

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր: Ողջունելով հյուրերին՝ […] ...

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը․ Փաշինյան

14:54 07.05.2024

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը․ Փաշինյան

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես չեմ […] ...

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

14:27 07.05.2024

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում նշել է, որ 2018 թվականից մինչև բոլորովին վերջերս իր գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, «երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ հետ գնալ, ոչ աջ գնալ, ոչ ձախ գնալ»։ «Այսօր իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա սահմանազատման գործընթացի շնորհիվ։ Սա շատ […] ...

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

14:03 07.05.2024

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ […] ...

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

13:13 07.05.2024

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և […] ...

BACK_TO_TOP