10:49 05.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ:
Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, Հանրապետության մարզերում իրականացնում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ:
Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի և Լոռու մարզեր, ատամնաբուժներից կազմված խումբն իր մասնագիտական առաքելությունն իրականացրել է Գյումրու որբանոցում, մեծ ծավալի աշխատանք է կատարվել Աշտարակում: Իսկ շաբաթվա վերջ կմեկնեն Արցախ:
«Մեր հաջողությունը ձեր հաջողությունն է, ուստի շարունակական համագործակցության ակնկալիքով, ուզում ենք արդյունավետ աշխատել` նախարարության առաջնահերթությունները հիմք ընդունելով»,- ընդգծել է պատվավոր հյուպատոսը:
Կարևորելով իրականացվող աշխատանքը` Արսեն Թորոսյանը նշել է, որ հայաստանցի բժիշկներին մեծ նպաստ կբերի գործընկերների լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը, մասնագիտական կարողություններով ու հմտություններով կիսվելը, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնելը:
«Մեր բժիշկները լավն են, ստացիոնար ծառայությունը բավարար հիմքեր ունի, բժշկական հաստատությունները, այդ թվում մարզերում, հագեցած են անհրաժեշտ սարքերով, մնում է բարելավել գործնական հմտությունները, և այս ոլորտում կապահովվի զարգացում»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով Առողջապահության նախարարության քաղաքականությանը և խնդիրներին` Արսեն Թորոսյանն առաջնահերթություն է համարել հիվանդությունների կանխարգելումը, առաջնային օղակի օպտիմալ մոդելի ստեղծումը, ուռուցքաբանության ոլորտի զարգացումը` վաղ հայտնաբերումից մինչև պալիատիվ բուժում, սքրինինգների ընդլայնումը, բժշկական ապահովագրությունը:
Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն բժշկական առաքելությամբ, այլև բժիշկների վերապատրաստման և նշված հարցերի շուրջ ունեցած փորձը տրամադրելու առումով:
Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն իր հետ բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի և Արցախի բժշկական հաստատություններին նվիրաբերելու նպատակով:
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...