ՄԻՊ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՄԻՊ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

16:19 09.10.2018

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է պաշտպանի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանի այս առաքելությունն իրականացվում է սահմանադրական կարգավիճակի ուժով՝ առաջնորդվելով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքներով: Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող իրադարձությունները  Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տվել արձանագրել հարցեր, որոնք առաջ են բերում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակային արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես.

  1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:
  2. Ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգը ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն՝ հենվելով քաղաքացիների բարձր վստահության վրա: Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը:
  3. Այս ամենով հանդերձ, երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Այս մոտեցումը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառվի արձանագրված ձեռքբերումներից ցանկացած հետնահանջ:
  4. Թվարկված հիմնարար նպատակները պահանջում են, որպեսզի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
  5. Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, չպետք է թույլ տալ դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզնից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ:
  6. Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. դա մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:
  7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:
  8. Դիտարկումը վկայում է, որ «որևէ կողմին», հատկապես՝ գործադիր իշխանությանն ուղղված քննադատություն, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես այլակարծություն պարունակող հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արվում են վիրավորանք ու ատելության խոսք և նույնիսկ բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ արվում են առանց այդ հրապարակումների բովանդակությանը ծանոթ լինելու՝ հիմնվելով վերնագրերի վրա կամ միայն հաշվի առնելով հրապարակման հեղինակի անձը: Ընդ որում, ագրեսիվությամբ են առանձնանում առերևույթ կեղծ օգտատերերի գրառումները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է: Վերջին օրերին արձանագրվել է նաև Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված այդպիսի մեկնաբանությունների շեշտակի աճ, ինչը մտահոգիչ է հասարակությունում ԱԺ պատգամավորի դերի ու հեղինակության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը անհանդուրժողականությունը խորացնող գործոն է: Այն բացասական է ազդում հասարակությունում համերաշխության ապահովման վրա: Ուստի, ողջունելի են այն հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են վիրավորանքի ու ատելության խոսքի բացառմանը:

  1. Ստեղծված իրավիճակում մեծ դեր ունեն նաև զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողները: Նրանց բոլորին խնդրում եմ, որպեսզի իրենց հրապարակումներից հեռացնեն վիրավորանք, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից՝ դա արվել է առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Դա մեծապես կնպաստի հանդուրժողականության ու համերաշխության ապահովմանը:
  2. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Սա սկզբունքորեն է անթույլատրելի: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խոր բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր:
  3. Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաև իրավապաշտպանների կողմից: Սա նույնպես այն գործոններից է, որ խաթարում է համերաշխությունը և չի նպաստում պետության ամրությանը:

Ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

11:28 09.06.2025

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...

Քննարկվել են  Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

11:20 09.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

11:15 09.06.2025

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

11:06 09.06.2025

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

Սեուլի Բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Լի Չժե Մյունգի դատավարությունը՝ «Ընտրովի պաշտոնների մասին» օրենքը, ենթադրաբար, խախտելու մեղադրանքով, հաղորդում է Yonhap-ը։ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գործով հունիսի 18-ին նշանակված լսումը, բայց նոր ամսաթիվ չի նշանակել։ Դատավորները հղում են արել սահմանադրության 84-րդ հոդվածին, որի համաձայն՝ գործող նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել քրեական հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP