Էրեբունի համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Էրեբունի համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

17:25 09.10.2018

էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը:

«Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու խաղահրապարակներ, շուտով արդեն նոր մեծ այգի, որը, ի դեպ, բացառիկ նվեր է 2800-ամյա մեր քաղաքին, և հենց այդտեղ էրեբունցիներով առաջին անգամ կնշենք մեր սիրելի քաղաքի տոնը, մենք հասցրեցինք նաև ամբողջությամբ հիմնանորոգել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, բացել նոր ամբողջությամբ վերանորոգված մանկապարտեզ ու սա դեռ սկիզբն էր…

Այս ընթացքում իմ դռները միշտ բաց են եղել ձեր առջև, և առանց արհեստական խոչընդոտի շփվել ենք՝ ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ տետ ա տետ: Ես վստահ եմ` մենք կարողացանք միասին աշխատել, որովհետև իրար խաբելու, վախենալու կամ ավելի լավը երևալու միտում երբեք չենք ունեցել: Մենք այն ենք, ինչ կանք` պարզ, հասարակ, կամեցող: Պարզապես ուզում եմ, որ հետայսու նույնպես այս լավ ու բարի մթնոլորտը շարունակվի` ի նպաստ մեր սիրելի վարչական շրջանի: Ուզում եմ` մեզնից յուրաքանչյուրը վաղը տեսնի ավելի բարեկարգ վարչական շրջան, ուզում եմ վստահ լինեք, որ հենց մենք ենք այս տան տերը` պահանջե՛նք ու պահպանե՛նք:

Սիրելի էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝ բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում:
Իսկ վերջում` անկեղծ շնորհակալ եմ ձեզնից, իմ բնակիչներ, յուրաքանչյուրիցդ առանձին-առանձին, իմ աշխատակազմից, առանց որոնց ոչ մի ծրագիր իրականություն չէր դառնա և իմ Հայաստան աշխարհից, որի հպարտ էրեբունցի զավակն եմ ես: Խաղաղություն և բարօրություն մեր երկրին: Մինչ նոր հանդիպում»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

18:14 09.05.2025

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման  աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

18:07 09.05.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, […] ...

SHANTNEWS

18:00 09.05.2025

SHANTNEWS

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

17:54 09.05.2025

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […] ...

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

17:45 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

17:39 09.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր […] ...

BACK_TO_TOP