22:47 09.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքում, մասնավորապես, ասել է.
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սիրելի՛ ադմինիստրատոր,
Սիրելի՛ գործընկեր մշակույթի նախարար,
Սիրելի՛ պարոն փոխքաղաքապետ,
Նորի՛ն գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սիրելի՛ բարեկամներ,
Երևանի, Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ,
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այս գեղեցիկ վայրում՝ Ազատության հրապարակում՝ միասին ազդարարելու Ֆրանոֆոնիայի ավանի բացումը:
Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով, որն այս մշակույթների իսկական խճանկարն է՝ միասնական իր բազմազանությամբ: Ես այսօր ողջունում եմ Ավանի բոլոր մասնակիցներին, ովքեր Երևան են ժամանել Ֆրանկոֆոն աշխարհի բոլոր ծայրերից:
Երևանյան 17-րդ գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի այս գրկաբաց Ավանում իր դռներն է բացել երաժիշտների, նկարիչների, արվեստասերների և բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր տաղավարներում, ինչպես նաև այս բեմից կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, ավանդույթները, ազգային խոհանոցի տարբերվող գույները, կերպարվեստն ու թատրոնը: Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ մեր բազմաթիվ հյուրերին ընդունելու համար, որոնցից շատերն առաջին անգամ են այցելում մեզ:
Գագաթնաժողովի ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ «Ապրել միասին» կարգախոսն արտահայտվում է կառավարությունների, բայց վերաբերում է ժողովուրդներին, վերաբերում է մարդկանց: Ձեր ներկայությունն այսօր ի ցույց է դնում, արտահայտում է այդ կարգախոսի, այդ գաղափարախոսության մարմնավորումը: Որքան գեղեցիկ է, որ մենք այսօր Երևանում միասին հավաքվել ենք այստեղ և կիսում ենք մեր մշակույթը, մեր արժեքները, մեր ժառանգությունը մեր բարեկամների հետ միասին: Այս տաղավարներում ներկայացված Ֆրանկոֆոնիայի բոլոր երկրների, ժողովուրդների հետ միասին: Սա է արտահայտությունն այդ բազմազանության: Որքան գեղեցիկ է այս աշխարհը, երբ մենք կարող ենք ապրել միասին, հասկանալ միմյանց, ապրել խաղաղության մեջ՝ միմյանց հարգելով, միմյանց ճանաչելով:
Ես իմ երախտիքն եմ հայտնում Ավանի բոլոր մասնակիցներին, ովքեր առանց վարանելու անցել են երկար ճանապարհ, որպեսզի այսօր մեր խճանկարը լինի իսկապես ամբողջական, որպեսզի ոչ մի մասնիկ չպակասի:
Ֆրանկոֆոնիայի ավանն այց վեց օրվա ընթացքում տեղի ունենալիք մարդկային շփումները և մշակութային փոխանակումները մեծապես նպաստելու են Երևանում ֆրանսախոս հանրության փոխհարստացմանը: Այսօր մենք տոնում ենք նաև Ֆրանկոֆոնիայի երիտասարդության օրը: Մեր գիտելիքը, մեր փորձառությունը և արժեքները օր-օրի փայփայելու և սերնդե-սերունդ փոխանցելու միջոցով է, որ մենք կարող ենք մեր հասարակությունները առավել հանդուրժող և գիտակից դարձնել:
«Ապրել միասին»-ն այն կարգախոսն է, որ Հայաստանն ընտրել է՝ որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կարգախոս: Ցանկանում եմ իմ ի խորոց սրտի մաղթել, որ այս կարգախոսը մեզ ուղեկից լինի ոչ միայն Գագաթաժողովի և այս ավանի օրերին, այլ մշտապես առաջնորդի մեր ժողովրդին դեպի բարեկամություն և ներդաշնակության մեջ ապրելու երջանկություն մի աշխարհում՝ զերծ հակամարտություններից և պատերազմից, և, համապատասխանաբար, լի տնտեսական զարգացմամբ, մշակութային և փոխադարձ հարգանքով:
Ուստի, սիրելի՛ բարեկամներ, եկե՛ք այս լույսը միշտ վառ պահենք»:
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...
14:21 09.06.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...
14:14 09.06.2025
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...
14:09 09.06.2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշներըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...
14:04 09.06.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...