19:40 10.10.2018
«Հայկական կողմի փորձերը անարդյունք եղան, հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Այդ բանակցությունները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս խոսքերն է Ադրբեջանի նախագահն ասել իրենց կառավարության նիստի ընթացքում։
Իլհամ Ալիևը սրանով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ բանակցային գործընթացին որպես կողմ պետք է միանա նաև Լեռնային Ղարաբաղը՝ ի դեմս նրա ընտրված իշխանությունների, որպեսզի կարողանա ներկայացնել արցախցիների դիրքորոշումը։
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին երկու հանդիպումները, վերջին շրջանում տեղի ունեցած այլ իրադարձություններ հաստատում են այն, որ բանակցային գործընթացի ձևաչափում որևէ փոփոխություն չկա։
Սա տարօրինակ է հատկապես այն պայմաններում, որ միջազգային ընդունված պայմանավորվածությունն այն է, որ բանակցային գործընթացին վաղ թե ուշ միանալու է նաև պաշտոնական Ստեփանակերտը՝ պայմանավորվածությունը հաստատելու համար։
Իսկ բանակցային ձևաչափի, միջնորդների, միջնորդական լիազորություն ունեցող Մինսկի խմբի ու բազմաթիվ այլ հարցերում փոփոխություններ անելու նախաձեռնողը մշտապես եղել է Ադրբեջանը, որը համարում է, որ ներկա ձևաչափն ընդամենը սառեցնում է գործընթացը։ Ժամանակին Ադրբեջանը հասավ նույնիսկ նրան, որ ԵԽԽՎ-ում շատ մոտ էր Արցախի դեմ հակահայկական բանաձև ընդունելուն, և ԵԱՀԿ Մինսկի խումբը ստիպված հատուկ հայտարարություն տարածեց՝ միջազգային կառույցներին կոչ անելով չմիջամտել իրենց չվերաբերող գործերին։
Ադրբեջանի իշխանավորների առաջ ելույթ ունենալիս Իլհամ Ալիևը նաև ադրբեջանական ավանդական զրույցներն է արել «օկուպացիայի», «տարածքների վերադարձի» ու այլ ծեծված, կեղծ օրակարգերի մասով։
Սրան մինչ այս էլ ամենաբարձր մակարդակով պատասխանել են Հայաստանի իշխանությունները՝ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ (2015 թվական, 2016 թվական)։
15:43 11.08.2025
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...
15:38 11.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...