14:39 11.10.2018
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրեր առաջ ռուս հայտնի կանանց հետ այցելել էր Արցախ: Հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները եղել են առաջնագծում և իրենց տպավորություններն արտահայտել: Իսկ Աննա Հակոբյանը ելույթով է հանդես եկել և խաղաղության կոչով դիմել թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի մայրերին ու մյուսներին: Այս այցին անդրադարձել է նաև ռուսական հայտնի «Новая газета» պարբերականը:
«Մենք դիմում ենք ադրբեջանցի կանանց ու մայրերին միանալու մեր նախաձեռնությանը և նույն կոչով հանդես գալու իրենց երկրում՝ այն մարդկանց մոտ, որոնք կայացնում են քաղաքական որոշումներ»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը և հավելել, որ այդ փամփուշտներով կարելի է զարդեր պատրաստել, այլ ոչ թե դրանցով երիտասարդ զինվորների կյանքեր խլել:
«Սա նշանակում է, որ ինչքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը, ապա այդքան շատ փամփուշտներ կզրկվեն իրենց նախնական օգտագործման նշանակությունից ու կդառնան գեղեցիկ զարդեր»,- հավելել է վարչապետի կինը:
Պարբերականը նաև զրուցել է Արցախ այցելած ռուս հայտնի բանաստեղծուհի Լյուդմիլա Ուլիցկայայի հետ: Վերջինս նշել է, որ իրենք պահանջում են դադարեցնել քաղաքական այս կարգի զոհաբերությունները:
«Հայաստանից իմ տպավորությունները շատ տարբեր են: Ինչպես միշտ հիանում եմ երկրի գեղեցկությամբ, որը ես առաջին անգամը չէ, որ տեսնում եմ: Այս անգամ իմ պատկերացումներն ավելի ընդարձակվեցին, քանի որ ես այցելեցի մի վայր, որտեղ նախկինում չէի եղել՝ Լեռնային Ղարաբաղ: Մենք գնացել էինք վայրեր, որոնք ամբողջությամբ ամայացել էին: Մենք, նայելով այդ քարուքանդ տներին, հասկանում էինք, թե ինչքան մարդիկ էին զրկվել տներից, քանի մարդ է այդ հողում այրուն թափել և քանի մարդ է մահացել: Մարդկային հոգին չի կարող այդքանն ընկալել: Ներկայիս համաշխարհային քաղաքականությունն, ըստ էության, ինքնասպանության սկզբունքի վրա է հիմնված»,- ասել է ռուս բանաստեղծուհին և հավելել, որ նա և «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մյուս անդամները պատրաստ են գնալ Ադրբեջան, եթե, իհարկե, իրենց թողնեն այնտեղ:
«Մենք պատրաստ ենք այդ խնդրի մասին խոսել բոլոր հրապարակներում և հարթակներում, դադարեցրե՛ք սպանդը: Ահա այս հասարակ խոսքերը և ուրիշ ոչ մի բան»,- հավելել է Լյուդմիլա Ուլիցկայան:
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:19 11.08.2025
ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղելՕգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...