«Դուրս եկեք փողոց և տեսեք՝ այդ հարցը փակված է». Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

«Դուրս եկեք փողոց և տեսեք՝ այդ հարցը փակված է». Արայիկ Հարությունյան

17:43 28.04.2018

Վանաձորի Հայքի հրապարակում շարունակվում է բազմամարդ հանարհավաքը: ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանն իր ելույթը սկսեց այն խոսքով, որ ապագա իշխանություններն ունեն մեկ հանձնարարություն` ավելի մեծ հրապարակներ սարքել, քանի որ եղածներն այլևս փոքր են հանրահավաքների համար, այնուհետև խոսքը շարունակելով՝ Արայիկ հարությունյանը խոսեց վարչապետի թեկնածուի ընտրությունների մասին.

«Մենք անընդհատ բացում ենք լրահոսը և կարդում ենք, որ ինչ-որ խմբեր, ինչ-որ պաշտոնյաներ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը քննարկում են վարչապետի հնարավոր թեկնածուի հարցը: Ժողովուրդ ջա՛ն, մի հատ դուրս եկե՛ք փողոց և տեսե՛ք՝ այդ հարցը փակված է: Ես շատ եմ ուզում հորդորել քաղաքական ուժերին, գործիչներին այդ հարցը քննարկելիս հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր կա ՀՀ բոլոր հրապարակներում: Այս հրապարակը և մեր հանրությունն ունեն արդեն իրենց թեկնածուն: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք կհանդգնեն կամ կփորձեն այդ պաշտոնում, նրանք պետք է հիշեն, որ ապագայում չեն կարողանալու քաղաքական գործունեությամբ զբաղվել, որովհետև հանրությունն ընկալելու է դա իրենց հաղթանակի գողություն և նրանք պետք է մերժեն բոլոր իրենց առաջարկները, այսինքն՝ քաղաքական ուժերը այնպես, ինչպես մենք հայտարարել ենք, կոնսենսուսով ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է հավաքվեն և վարչապետի թեկնածու առաջադրեն հրապարակի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Արայիկ Հարությունյանը և խոսել է նաև տարածված սխալ լուրերի ու ապատեղեկատվության մասին:

«Ուրեմն մենք կոչ էինք արել հարթակից, որպեսզի դուք, որպես անհնազանդության ակցիա, չվճարեք ձեր կոմունալ վարձերը, հիմա կան լուրեր, որ մարդիկ գալիս են և անջատում են էլեկտրաէներգիա, գազը, ջուրը: Ես հորդորում եմ, որ գնալ յուրաքանչյուր մասնագետի մոտ և ասել, որ դա հակաօրինական է, և իշխանափոխությունից հետո յուրաքանչյուրը կկրի պատասխանատվություն նման ապօրինության համար: Ասե՛ք, որ իշխանափոխությունից հետո բոլորդ վճարելու եք թե՛ գազի, թե՛ ջրի, թե՛ լույսի գումարը: Այսքանն էի ուզում ասել, ուզում էի նաև ասել՝ դուխով, բայց ոնց որ բոլորդ էլ լավ դուխով եք»,- եզրափակել է իր ելույթը ՔՊ անդամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP