Արդյո՞ք Երևան-Գյումրի էլեկտրագնացքը չի աշխատել, որ մարդիկ ցույցի չգնան. արձագանք ՀԿԵ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Արդյո՞ք Երևան-Գյումրի էլեկտրագնացքը չի աշխատել, որ մարդիկ ցույցի չգնան. արձագանք ՀԿԵ-ից

11:14 30.04.2018

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսական կապիտալով աշխատող երկաթուղին հանել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը, որպեսզի մարդիկ ցույցերի չգնան:  Ըստ հրապարակման՝ երկաթուղու ղեկավարությունը հանձնարարել է էլեկտրագնացքը շահագործումից հանել մինչև ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։  «Այն ապրիլի 25-27-ը առհասարակ չի աշխատել, սակայն գյումրեցիների դժգոհությունից և բողոքներից հետո այսօր արդեն էլեկտրագնացքը երթուղի է դուրս եկել»,- գրում է աղբյուրը:

SHANTNEWS.AM-ն այսօր պարզաբնում ստանալու նպատակով կապ է  հաստատել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանի հետ:

«էլեկտրագնացքը տեխզննում անցնելու նպատակով չի աշխատել միայն ամսի 23-ին, մենք պարբերաբար տեխզննման ենք ենթարկում գնացքները՝ անվտանգության կանոններից ելնելով: Էլեկտրագնացքի համար երկու օր է սահմանված, բայց տեխզննումն աշխատել ենք կատարել արագ, արեցինք մեկ օրում, որից հետո աշխատել է: Լուրերը, թե գնացքը կանգնած է եղել ու չի սպասարկել, բացարձակ սուտ են: Այս պահին էլ շարժակազմն աշխատում է, և որևէ խնդիր չկա», – ասել է Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետը:

Հիշեցնենք, որ նոր Երևան-Գյումրի-Երևան երթուղում ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքն աշխատում է այս տարվա  մարտի 4-ից: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP