16:38 13.10.2018
Էրեբունու օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ուսումնասիրում էին այնտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու առկա զինամթերքը: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների թռիչքներն էին: Նրանք եկել էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակը շնորհավորելու։
Ավիաբազայի հրամանատարը ողջունում է հյուրերին ու կեսկատակ խնդրում՝ տեխնիկայի վրայից ոչինչ չպոկել, չտանել. այդ տեխնիկան դեռ պետք է մարտական հերթապահություն իրականացնի։
«Հյուրերի մեջ են մեր կանայք, մեր երեխաները, որոնց հետաքրքիր է՝ իրենց հայրերն ինչով են այստեղ զբաղված առավոտից երեկո։ Հավատացեք՝ այստեղ միայն տոներ չեն, այստեղ նաև մարտական պատրաստության խիստ օրեր են լինում, նորոգման ու սպասարկման աշխատանքներ», – հավաքվածներին ուղղված իր խոսքում ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։
20 տարի առաջ այս ինքնաթիռները տեղափոխվել են Երևան՝ Հայաստանի օդային տարածքը պաշտպանելու համար։ Այսօր Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուները հենց սրանցով կատարեցին բարձրագույն պիլոտաժի հնարքները։
Այս հնարքները միայն ցուցադրության համար չեն։ Մարտական պայմաններում այսպիսի հնարքներով կարելի է փախչել հակառակորդի հետապնդումից կամ ընկնել նրա հետևից։ Իսկ հիմա օդաչուները ծայրահեղ արագ ու ծայրահեղ դանդաղ, գերցածր ու խմբային թռիչքներով տանջում են ինքնաթիռները՝ դրանց հնարավորությունները առավելագույնս ներկայացնելու համար։
Երևանի բազան ոչ այնքան հեռու է Թուրքիայի սահմանից, ու դա իր դժվարությունն է առաջացնում։ Բայց բազայի հրամանատարությունը գոհ է այստեղից, այստեղ թռչելու հնարավորությունից։
«Ե՛վ շատ պատվաբեր է, և՛ բավական դժվար է, որովհետև հասկանում եք՝ մենք թռիչքներ ենք կատարում ժամանակակից կործանիչներով, բարձր արագություններով, մեծ աղմուկով, և մենք ի վերջո զինծառայողներ ենք ուրիշ երկրում։ Եվ մենք հնարավորինս ապահովում ենք անվտանգությունը, փորձում ենք չաղմկել վաղ առավոտյան և չթռչել ուշ երեկոյան։ Երբեմն ստիպված ենք, բայց փորձում ենք նվազեցնել դա։ Այստեղ թռչելը հարմար է, պատվաբեր է ու հաճելի», – արդեն թռիչքներից հետո ShantNews.am-ի լրագրողին հայտնեց բազայի հրամանատարը։
Հարցին, թե արդյո՞ք չի խանգարում բազայի՝ թուրքական սահմանին մոտ լինելը, բազայի հրամանատարը պատասխանեց, որ իրենց օդաչուների վարպետությունն ու ինքնաթիռների հնարավորությունը թույլ են տալիս խուսափել արգելված սահմանն անցնելուց։
Վերջապես թռիչքների ավարտից հետո մոտենում է նաև Երևանի օդում հնարքներ արած օդաչուներից մեկը։
«Ինքնաթիռները հիանալի վիճակում են։ Հզոր են ու լավագույն վիճակում։ Ոչինչով չեն տարբերվում մեր ինքնաթիռներից, մերն էլ նույն մարտական ինքնաթիռներից են», – ասաց բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» խմբի օդաչու Դմիտրի Կոսոռուկովը։
Թռիչքներից հետո անմիջապես սկսում են սպասարկել ինքնաթիռները, լրացնել վառելիքը։ Ցուցադրությունը ցուցադրություն, բայց անհրաժեշտության դեպքում դրանք պետք է պատրաստ լինեն մարտական խնդիրներ կատարելուն։
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...