17:31 14.10.2017
Ադրբեջանական ծագում ունեցող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին Ուկրաինայի Բորիսպոլ օդանավակայան ժամանելուց հետո ձերբակալվել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության կողմից:
Հուսեյնլին «Թուրան TV» արբանյակային հեռուստաալիքի լրագրող է: Նրա ձերբակալության համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի միջկառավարական հարցումը:
Ֆիքրեթ Հուսեյնլին հասցրել է Facebook-ում գրառում կատարել, որ իրեն մեղադրում են սահմանն ապօրինի հատելու մեջ:
«Թուրան TV»-ի ռուսալեզու հրատարակության ղեկավար Էմին Ահմեդբեկովը հայտնել է, որ Հուսեյնլին այժմ գտնվում է օդանավակայանի մեկուսարանում՝ սարսափելի պայմաններում: Նա նաև հավելել է, որ Բաքվի ներկայացրած հարցման մեջ խոսք է գնում լրագրողի արտահանձման մասին:
«Հաշվի առնելով, թե մեկուսարանում ինչպիսի ծեծի է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ինչպես նաև այն, որ այժմ Ադրբեջանում կալանքի տակ է գտնվում 15 լրագրող և բլոգեր, 160 քաղբանտարկյալ, կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում Հուսեյնլիին, եթե ուկրաինական իշխանություններն արտահանձնեն նրան: Նա քննադատում է իշխող վարչակարգը ինչպես հեռուսատեսությամբ, այնպես էլ Facebook-ում», – նշել է Ահմեդբեկովը:
2006թ. Ֆիքրեթ Հուսեյնլին Բաքվում ծեծի էր ենթարկվել, որից հետո լքել էր Ադրբեջանը: 2008թ. Նիդերլանդները նրան քաղաքական ապաստան էր տրամադրել, իսկ 2015թ.՝ նաև քաղաքացիություն:
08:35 16.08.2025
Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականըTransfermarkt-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք վնասվածքի պատճառով բաց կթողնեն նոր մրցաշրջանի մեկնարկը կամ մեծ մասը: Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Քոնոր Բրեդլի («Լիվերպուլ»), Ալեսանդրո Բուոնջոռնո («Նապոլի»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Էդուարդո Կամավինգա, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Դեյան Կուլուսևսկի («Տոտենհեմ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)։ ...
08:29 16.08.2025
Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետՎլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի», – ասել է նա։ Ավելի վաղ Պուտինը և Թրամփը բանակցություններ […] ...
08:00 16.08.2025
Ալյասկայում բանակցություններից հետո Թրամփը խոսել է Պուտինի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդին անվանել է ուժեղ և կոշտ մարդ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։ «Նա ուժեղ տղա է։ Նա շատ կոշտ է։ Բայց դա շատ ջերմ հանդիպում էր», – ասել է Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում ՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռուսաստանի նախագահ […] ...
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...