Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ. Նիկոլ Փաշինյանի տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ. Նիկոլ Փաշինյանի տարբերակը

13:44 01.05.2018

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նա նախ մի դիտարկում արեց և հիշեցրեց հանրապետական Կարինե Աճեմյանին, թե 2008-ի ընտրություններից հետո, երբ նրանց կողմնակիցները զանգվածաբար եկան, միացան «Ծառուկյան» դաշինքին և սկսեցին պատռել հանրապետական տոմսերը, այդ ժամանակ նրանք վախեցած  էին, իսկ «Ծառուկյան» դաշինքը վճռական չեղավ, որ այդ հարցը մինչև վերջ լուծվեր:

«Ես շնորհակալ եմ, որ հիմա մեր կողմնակիցներն ավելի վճռական են»,- ասաց Զուրաբյանը:

Այնուհետև հարց է ուղղել Փաշինյանին՝ ինչպե՞ս է ապահովելու վերջինս հակակաշիռներ և զսպումներ, քանի որ 88-ից ի վեր իշխանության բոլոր եկածները ունեցել են լավագույն մղումներ, սակայն «ժամանակը փոխել է նրանց»:  

Փաշինյանն ասաց, որ մեխանիզմը, որն այսօր գոյութուն ունի, չի տալիս երաշխիքներ հանրությանը լիարժեք պատկերացնել պաշտոնյայի իրական ունեցվածքի չափը: Աշխարհի բոլոր երկրներոմ կոռուպցիոն սկանդալները կապվում են օֆշորային գոտիների ու արտերկրում կուտակված գումարների հետ:

«Կա այսպիսի գաղափար՝ եթե մեկը ուզում է դառնալ պաշտոնյա կամ ես իմ անունից ասեմ՝ լիազորագիր է տրվում պետական կառույցներին, որը թույատրում է իմ անունից աշխարհի ցանկացած երկրում փնտրել և գտնել իմ անունով գոյություն ունեցող ակտիվները, որպեսզի տեսականորեն բացառենք կոռուպցիան: Նույնը փոխկապակցված անձանց հետ կապված»,- նշեց Փաշինյանը: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP