Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ՝ ուր. Արման Սաղաթելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ՝ ուր. Արման Սաղաթելյան

17:09 01.05.2018

«Այսօրվա քաղաքական ուժերի  հռետորաբանությունից ու պահվածքից է կախված մեր վաղվա օրը»,- ասաց Արման Սաղաթելյանը Աժ-ում ելույթ ունենալիս և ներողություն խնդրեց իր կատեգորիկ տոնի համար՝ միաժամանակ սկսեց թվարկել մի քանի, իր կարծիքով, ուշագրավ ճշմարտություններ:  

 1.«Յուրաքանչյուր կառավարման  համակարգ ունի իր տրամաբանությունը, գործուն մեխանիզմը փիլիսոփայությւնը: Դրան հակառակ արված ցանկացած քայլ բերում է համակարգային և կործանարար հետևանքների,

 2 Պառլամենտական  կառավարման պայմաններում կառավարոթյուն ձևաևվորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և  ձևավորում է  այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի:Պառլամենտը արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն: Ի հեճուկս  բոլոր չկամեցողների՝ իշխող մեծամասնությունը առավել քան միասնական է:

3. Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է  կրում այն քաղաքական ուժը, որը կազմավորել է  պառլամենտական մեծամասնություն: «Քաղաքական պատասխանտվություն կրողը շարժումն է» ձևակերպումը կեղծ կատրեգորիա է: Շարժումը կեղծ չէ,  խնդրում եմ չաղավաղել խոսքերս, կեղծ է այն որպես քաղաքական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելը: 

4.Քաղաքական ուժերը կողմ են քվեարկել մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուի, եթե նրա հետ կազմավորել են կոալիցիա և հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվությունը, ցանկացած այլ դրսևորում  պատասխանավույթւնից  խուսափել է  կեղծ մեծամասության իմիտիացիա ստեղծել է:

Պառլամետում երկրորդ  ամենափոքր կոալիցիոն քաղաքական ուժի ղեկավարի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատարստվում են կողմ քվեարկել՝ վերջինիս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր: 

5. Քաղաքականության մեջ  հաջողության գրավականը քաղաքական ծրագիրն է և քաղաքական թիմը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ ուր, չգիտեմ ոնց,բայց ասել՝ թե գիտենք, ինչի համար ենք գնում: 

6.Որպես զինված ուժերի հրամանատարական կազմի պահեստազորի սպա, ես և իմ զինակից ընկերները կարծում ենք, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթրադրում  է ավելին, քան 4 եվրո 99 ցենտ արժողությամբ զինվորական, ավելի ճիշտ՝ որսորդական շապիկը և ռազմագիտություն առարկայի շրջանակում ստացած զինվորական գիտելիքները:

Դուք ձեզ պատկերացնու՞մ եք պատերազմի ժամանակ շրջապատված մի քանի տասնյակ գեներալնելով ու ձեր ռազմագիտության առարկայի գիտելիքներով: Անկեղծ ասած ես՝ ոչ:

Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ դուք դասական պառլամենտական ենք, կարծում եմ, որ մենք շատ արագ կկորցնենք լավ պառլամետական ու կունենանք շատ արագ վատ վարչապետ»-, ասաց Արման Սաղաթելյանը:

Ես չեմ ուզում հավատալ այն կարծիքներին, թե Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամենը դրսից ուղղորդվող վատ  սցենարի սկիզբ է՝ Արցախի հարցի ոչ հայանպսատ լուծման համար: Չեմ հավատում, բայց ստիպված եմ մեջբերել մի քանի ցիտատներ՝ հիշեցնում է Հայկական մամուլում տպագրված հոդվածներն ու Նիկոլ Փաշինյանի խոսքերը: 

«Երբ մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ անդամակցելուց հետո է Հայաստանը ունեցել տարածքային շոշափելի կորուստներ, մեզ ասում են ՝ ինչ կապ ունի դա, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական միավոր է: Երբ ասում ենք, որ չենք ունեցել շոշափելի տնտեսական օգուտներ, մեզ ասում են ինչի եք մոռանում անվտանգությունը»: «Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում»: «ՀԱՊԿ պայմանագիրը գնալու ա Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:

Արման Սաղաթելյանը նշեց, որ ոչ մի վարչապետի չի փրկի այսպիսի ժառանգությունը: Այսպիսի  ժառանգությունը կկործանի վարչապետին էլ, երկիրն էլ,- ասաց  հանրապետական պատգամավորը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP