13:48 16.10.2018
SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին:
Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով:
– Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ կերպ ազդեն Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների վրա: Դա կարո՞ղ է օրինակ ծառայել ադրբեջանցիների համար:
– Չգիտեմ՝ կազդե՞ն, թե՞ ոչ, բայց այն, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները դրական գնահատական են ստացել Ադրբեջանում, ակնհայտ փաստ է: Ակտիվիստները, մարդիկ, սովորական քաղաքացիները՝ բոլորը գրում էին, կարծիքներ փոխանակում այն մասին, թե տեսեք, Հայաստանում կարողացել են խաղաղ եղանակով, առանց արյունահեղության փոխել իշխանությունը, և եկել է մի մարդ, որին սատարում են քաղաքացիները, երկրի բնակչությունը: Ադրբեջանում դա շատ դրական գնահատական է ստացել առաջին անգամ վերջին 30 տարիների ընթացքում:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին:
– Կարծում եմ՝ Ղարաբաղը մաքուր հայկական չէ: Ղարաբաղում ապրել են նաև ադրբեջանցիներ: Նրանք ապրել են այնտեղ երկար ժամանակ: Ցավոք, արդեն 30 տարի է՝ չեն կարողանում տեսնել իրենց տները: Մենք հիմա ներգաղթյալներ ենք, այդ պատճառով էլ հասկանում եմ, թե որքան դժվար է նրանց համար: Այդ պատճառով, երբ խոսքը գնում է Ղարաբաղի մասին, պետք է խոսել Ղարաբաղի հայ-ադրբեջանական համայնքի մասին:
Պետք է խոսել այն մասին, որ ամեն գնով հարկավոր է խաղաղություն փնտրել՝ բանակցություններ, շփումներ: Բայց իմ տեսակետը նաև այն է, որ խաղաղության կարող են հասնել միայն այն ղեկավարները, որոնց վստահում է ժողովուրդը և որը գործում է՝ առաջնորդվելով մարդկանց շահերով:
– Ինչպիսի՞ն է Ադրբեջանի տնտեսական վիճակը, արդյո՞ք այն համապատասխանում է այն երկրի տնտեսական վիճակին, որն ունի նավթի և գազի հարուստ պաշարներ:
– Գիտեք, ես կարծում եմ, որ Ալիևների կլանը, որը ղեկավարում է այդ երկիրը նույնիսկ ոչ թե 1993 թվականից, այլ 1969-ից, երբ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, օգտագործում էր երկրի ռեսուրսներն իր օգտին: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ընդհանրապես, Ադրբեջանը դարձավ կարծես կիտրոն, որը կլանը քամում է՝ իր շահերից ելնելով: Կլանի կողքին էլ զանազան խմբավորումներ կան: Եթե մենք խոսում ենք օլիգարխների մասին, մեզ մոտ չկան պարզապես օլիգարխներ: Մեզ մոտ օլիգարխն անպայման նախարար է: Դա կարող է լինել տրանսպորտի նախարար, մաքսայինի պետ, ԱԻ նախարար և այլն:
Այդ պատճառով բնակչության կյանքի որակը պայմանավորված չէ նավթի վաճառքից ստացված եկամուտներով, որոնք մտնում են գանձապետարան: Բնակչությունը բավական աղքատ է ապրում, և սխալ կլինի խոսել այն մասին, որ քաղաքացիների բարեկեցությունը լավանում է, օրինակ՝ նավթի գնաճից:
Այդ մասին են վկայում բազմաթիվ ցույցերը, նահանգներում սոցիալական պայթյունները: Փողոց դուրս եկած ակտիվիստները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, սոցիալական արտոնություններ, բոլորն էլ ձերբակալվում էին, բանտում են գտնվում: Ներգաղթյալների թիվն էլ ավելանում է՝ հենց այս տնտեսական պատճառներից ելնելով:
Այդ պատճառով, ցավոք, այն, որ Ադրբեջանը նավթով և գազով հարուստ երկիր է, մեզ վրա ավելի շատ բացասաբար է անդրադառնում, քան դրական: Բացասական այն առումով, որ, ինչպես գրել է ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը, «Եվրամիություն-Ադրբեջան. բիզնեսը մարդու իրավունքներից կարևոր է», այսինքն՝ եվրոպական քաղաքական գործիչները ցանկանում են նավթ գնել հենց Ադրբեջանից, ոչ թե Ռուսաստանից, և դա էլ մեկն է այն պատճառներից, որ նրանք աջակցում են բռնապետին:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական խարդախությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես էին եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:
Լեյլա և Արիֆ Յունուսների միակ դուստրը՝ Դինարան, Հոլանդիայում ապաստան էր ստացել 2009 թվականին: Ներկայումս ընտանիքը բնակվում է Ամստերդամում:
Լեյլա ու Արիֆ Յունուսներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, երկու անգամ կաթված է ստացել:
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:19 11.08.2025
ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղելՕգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...