ՀՀԿ-ն հասկանում է` Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած ձևաչափով միանալը իրեն միայն կվնասի. Խառատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ՀՀԿ-ն հասկանում է` Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած ձևաչափով միանալը իրեն միայն կվնասի. Խառատյան

19:04 16.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել Bloomberg-ին, որտեղ անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր մտահոգություններն արտահայտել: Սա երկրորդ նախագահի առաջին հարցազրույցը չէ օտարերկրյա լրատվամիջոցին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք առավելապես ինքնապաշտպանական հարցազրույցներ են: Խառատյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ էլ հակասություններ կան, մեկ նա վերադառնում է քաղաքականություն, մեկ, կարծես թե, չի վերադառնում, մեկ համարում է, որ բացառում են իր համար ճանապարհները, մեկ հայտարարում, որ իր դեմ անձնական ատելություն կա, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Նա շատ շրջահայացորեն անընդհատ խուսափում է իր անձի և անցյալի, իր նախագահության շրջանի նկատմամբ Հայաստանի հասարակության վերաբերմունքի քննարկման հարցերից: Դա հիմա էլ ավելի շատ ինքնապաշտպանական է, բայց կարծում եմ, որ նրա թափը թուլացել է, որովհետև ենթադրաբար նրա գլխավոր հենարանը պետք է լինեին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, բայց կարծեք այս երկուսն էլ, հատկապես ՀՀԿ-ն, առաջին փորձերից հետո, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող են կազմել ինչ-որ միասնություն, կամ միավորվեն, համատեղ լինեն ինչ-որ տարբերակով, հիմա այդ հնարավորությունը զգալիորեն թուլանում է, և ակնհայտ է, որ մասնավորապես ՀՀԿ-ն առհասարակ, որպես կուսակցություն, թեկուզ փոքր տոկոսով որպես խմբակցություն շարունակելու խնդիրը անհամեմատ կարևորում է և հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած ձևաչափով միանալը միայն կվնասի իրեն»,- ասաց նա:

Ազգագրագետը, արձագանքելով երկրորդ նախագահի հայտարարությանը, թե դեմ չէ ակտիվ քաղաքական փոխգործակցությանը տարբեր ուժերի հետ, ընդգծեց` նա միշտ էլ դեմ չէ, սակայն կարծում է, որ այժմ ուժեր, որպես կայունացած և կայացած խմբեր, արդեն չեն գործակցի նրա հետ. անձեր կարող է դեռ իր շուրջը կան, բայց Խառատյանի կարծիքով`ակնհայտ երևում է, որ դրանք հենց այն անձերն են, որոնք որևէ հեղինակություն չունեն հասարակությունում, ոչ հուսալի ինքնապաշտպանական վահան են Ռոբերտ Քոչարյանի համար, ոչ հուսալի քաղաքական թիմ:

Հարցազրույցում երկրորդ նախագահը մտահոգություն էր հայտնել, որ դեկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար: Արձագանքելով այս մտահոգությանը` Խառատյանը նշեց, որ շատ քիչ է ենթադրում, թե Ռոբերտ Քոչարյանին որևէ ձևաչափով հետաքրքրում է պետության հեռանկարը, բայց սկզբունքորեն կարծում է, որ իսկապես դեկտեմբերի համար նախատեսվող և նախապատրաստվող ընտրություններն առայժմ կարող են բերել միաբևեռ խորհրդարանի, ընդ որում, ընտրող բնակչության մտահոգությունը շատ ավելի բևեռված է հեղափոխությունը պաշտպանելուն, քան թե իսկապես կուզենային այդպիսի խորհրդարան ունենալ:

«Զգացողությունս այնպիսին է, որ մարդիկ գերադասում են պաշտպանել հեղափոխությունը նույնիսկ միաբևեռ խորհրդարան ունենալու հեռանկարը աչքի առաջ ունենալով, որը վերլուծական հանրության կողմից բնականաբար ամենացանկալի բանը չէ:

Սա կարող է ինչ-որ չափով ազդել մեր ընդհանուր ցանկալի ընթացքի վրա, եթե, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չկարողանա այդ խորհրդարանում իր իսկ կողմից դրված արժեքները լրջորեն պաշտպանել, այդ թվում` վարչապետին տրված լիազորությունները նվազեցնել, իշխանության ուզուրպացիա չանել. սրանք բարդ խնդիրներ են, որոնք կախված են թե՛ իրենց ներքին պատրաստակամությունից ու պատրաստվածությունից, թե՛ երկրում առաջիկայում հնարավոր ծավալվելիք քաղաքական իրադարձությունից, երկխոսությունից, առաջարկվող, առաջացող մարտահրավերներից:

Կարող են լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ նախադրյալներ, ես վստահ չեմ կարող ասել, ինչպես կլինեն զարգացումները, այնուամենայնիվ, շարունակում եմ հույսեր ունենալ, որ խորհրդարանը կունենա պատշաճ ընդդիմախոսներ, որ հավասարակշռվեն, եթե այսպիսի ընթացք ստանա, իհարկե:

Բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ առաջիկա 4-5 տարիներին հասարակությունը կկարողանա այդ բացարձակ խորհրդարանական հնարավոր մեծամասնության նկատմամբ պահել որոշ ազդեցություն, մինչև երկրում ձևավորվեն այն քաղաքական բևեռները, որոնք մեր հասարակության տարբեր կողմերի կամքի արտահայտողները կլինեն` սա արդեն ոչ թե այս, այլ առաջիկա ԱԺ-ում»,- նշեց Խառատյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

12:19 26.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

12:11 26.06.2025

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

11:59 26.06.2025

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...

BACK_TO_TOP