15:05 16.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին և Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, և ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջևանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնահարցերին, ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների և քրիստոնյաների միջև կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են:
«ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,- նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:
15:43 11.08.2025
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...
15:38 11.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...