11:31 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իրականում դա քաղաքական հարց չէ:
«Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ դա մաքուր իրավաբանական խնդիր է, և ինքը պարզապես չի ցանկացել, որ որևէ նրբերանգ անտեսվի: «Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր ներգրավված չեն այդ բանավեճին, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Երեկ մի քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ էր այդ սցենարը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
12:19 26.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...
11:59 26.06.2025
ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրելԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...
11:55 26.06.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումըՎաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...
11:50 26.06.2025
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունըՀունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...
11:45 26.06.2025
Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը ԻրանումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...