14:37 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագույն բարենպաստ պայմաններ:
«Մենք հիմա պատրաստում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններ: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն՝ եթե այդ սահմաններում լինի ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես կազատվեք հարկերից: Քննարկվում է, թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բիզնեսը ևս պետք է ազնիվ լինի, աշխատի օրենքի շրջանակում: «Փորձը ցույց է տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարն այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Տոնավաճառ ցուցահանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Սփյուռքի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի՝ Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի այսօր՝ ժամը 20:00-ին:
Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները, զարդերն ու քաղցրավենիքը:
11:40 26.06.2025
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվող «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի փակման արարողությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Իր ելույթում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը՝ այն գնահատելով որպես հետևողական, նպատակային և արդյունավետ։ Նա շեշտել է, որ իրավահավասարության ոլորտի վերաբերյալ […] ...
11:35 26.06.2025
«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...
11:30 26.06.2025
Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...
11:25 26.06.2025
Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններԻրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...
11:15 26.06.2025
Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովըՄինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...