15:36 17.10.2018
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գրքի շնորհանդեսը:
Քեմալ Յալչընը 35 գիրք է գրել՝ նկարագրելով ոչ միայն Հայոց ցեղասպանության դաժանությունները, այլև դրանից հետո Արևմտյան Հայաստանում ապրող հայերի վիճակը: Shantnews.am–ի հետ թուրք մտավորականը խոսել է թուրքական հանրության մեջ արմատացած կարծրատիպերի, հայերի նկատմամբ ներարկվող ատելության մասին:
«Ես դպրոցում, համալսարանում, ընդհանրապես, Թուրքիայում ապրած տարիներին ոչինչ չգիտեի հայերի մասին: Միակ բանը, որ մեզ սովորեցնում էին, այն էր, որ հայերը դավաճան են և մեզ թիկունքից հարվածել են: Երբ ստիպված եղա որպես քաղաքական փախստական տեղափոխվել Գերմանիա, միայն այդ ժամանակ իմ մաշկի վրա զգացի, թե ինչ է նշանակում, երբ մարդ չի կարողանում կիրառել իր մայրենի լեզուն, հասկացա նաև այն բոլոր խնդիրները, որոնց առնչվում են ազգային փոքրամասնությունը Թուրքիայում և սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել Հայկական հարցի նկատմամբ, ուսումնասիրություններ կատարել: 1990-ից ես ուսումնասիրում եմ Հայոց ցեղասպանության փաստերը»,- ասաց Քեմալ Յալչընը:
Առաջին հայը, ում հետ ծանոթացել է նա, Մելինե Դարբինյան անունով մի կին է եղել, որը Գերմանիայում Յալչընի թուրքերենի ուսուցչուհին էր: Հենց նա է եղել պատճառը, որ թուրք գիտնականն ու գրողը շատ բան իմանա Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության մասին:
«Այնուհետև ծանոթացա Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեկչյանի հետ, որը ինձ շատ հարցերում օգնեց: 1998-ից սկսեցի շրջել Թուրքիայի արևելյան այն շրջաններում, որտեղ եղել է Հայոց ցեղասպանությունը: Ծանոթացա և զրուցեցի այն հայ կանանց հետ, որոնք ստիպված են եղել կրոնափոխվել կամ ամուսնանալ քրդերի և թուրքերի հետ: Ես տեսել եմ ցեղասպանության կենդանի վկաներին, նրանցից շատ տեղեկություններ ստացա: Շատ բան չկարողացա փոխանցել իմ ընթերցողին, քանի որ պատմությունները սարսափելի էին: Նաև կային մարդիկ, որոնք ասում էին՝ մենք քեզ պատմում ենք, բայց ոչինչ չպետք է հրապարակես, կային մարդիկ, որոնք հատվածաբար էին ներկայացնում, կային նաև մարդիկ, որոնք պատրաստ էին ամբողջ իրականությունը, իրենց հետ կատարված դաժանությունները ներկայացնել:
Հատկապես չեմ ներկայացրել հայ կանանց և երեխաների հետ տեղի ունեցած իրողությունները: Չկարողացա նկարագրել դրանք: 35 գիրք եմ գրել ցեղասպանության թեմայով, ընդհանուր առմամբ՝ 5000 էջ, սակայն այդ 5000 էջը հայերի ապրած դժբախտությունների մի քանի կաթիլն է ընդամենը ներկայացնում:
Ես հաճախ չեմ ուզում փողոց դուրս գալ որպես թուրք, որի նախնիները ցեղասպանություն են արել: Ես ուզում եմ փողոց դուրս գալ որպես մարդ, որը կարողանում է առերեսվել իր անցյալի հետ: Արարատը ոչ թե մեզ բաժանող, այլ միացնող լեռ է, և պետք է նկատի ունենանք, որ Արարատի մյուս կողմում ևս շատ մարդիկ, որոնք մտածում են Հայաստանի մասին, ուզում են, որ Հայաստանը երջանիկ լինի»:
Քեմալ Յալչընը տարբեր ժամանակներում քաղաքական հետապնդումներ է ենթարկվել թուրքական իշխանության կողմից: Այժմ նա բնակվում է Գերմանիայում և ակտիվորեն մասնակցում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներին:
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...