18:15 17.10.2018
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, մանուկներին նվիրված նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նա հեծանվաարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։
Հավաքվելիք 10 հազար դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։
Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա խմբակներում կընդգրկվեն նշած համայնքների շուրջ 100 երեխաներ։ Պարապմունքներից բացի՝ երեխաները հնարավորություն կունենան դիտել Հայաստանում անցկացվող խաղեր, հյուրընկալել կամ հանդիպել իրենց ընտրած սպորտաձևերում հայտնի մարզիկների։
Արիանան իր հեծանվային շրջագայությունը սկսել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արիանան պատմել է իր նախաձեռնության մասին։
«Հայաստանն ինձ համար եղել է հետաքրքիր երկիր. իմ թեզի թեման Հայաստանն է եղել՝ երկրի պատմությունը, ժողովուրդը միշտ էլ հետաքրքիր են եղել, բայց այսօր Հայաստանն իմ տունն է, և բացի տուն լինելուց, Հայաստանը ձգողական ուժ ունի: Հայ ժողովուրդը նույնիսկ նահատակության մեջ գտել է ապրելու իմաստը, և դա ինձ համար գերագույն արժեք է։
Ճիշտ է՝ մեծ տերությունների համար դա այդքան էլ կարևոր երևույթ չէ, բայց իմ համար դա է մնայուն արժեքը։ Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանն ավելի ճանաչելի դառնա։ Հայաստանի ժողովրդի համար ենք պայքարում, մի ժողովրդի, որ դժգոհող ժողովուրդ չէ ու իր տառապանքների միջից կարողացել է վերապրել ու հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասաց Կաոլին:
Նրա խոսքերով՝ իր նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի սահմանամերձ շրջանների երեխաներին։
«Ամեն ինչ անելու ենք, որ նրանք լավ զգան ու երբեք չմտածեն, որ մոռացության մատնված կամ անտեսված են։ Ես վստահ եմ, որ նրանց հանդեպ մեր ուշադրությունն ու հոգատարությունն իրենց ավելի է կոփելու և ուժեղացնելու, որպեսզի կարողանան ավելի պայծառ ապագա ունենալ: Դա՛ է մեր նախաձեռնության նպատակը ու դրա համար ենք աշխատում»,- հավելեց նա։
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...