HSBC բանկի մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

HSBC բանկի մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

19:23 03.05.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի վրա այսօր կատարված զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ ժամը 14:10-ի սահմաններում «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կրակոց է արձակել և դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել հիշյալ մասնաճյուղում ծառայողական պարտականություններն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև իր մոտ եղած դանակով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ հարվածել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող նույն ՓԲԸ պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի: Բանկի մասնաճյուղից քիչ հեռու՝ Կոմիտասի պողոտայի 3/124 շենքի դիմաց, ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում Դանիել Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից, սպանելու դիտավորությամբ, կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Արա Շախգուլյանի ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածք:

Զինված հարձակում գործած անձը վնասազերծվել է և բերման ենթարկվել:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Գողոնն առգրավվել է և ի պահ հանձնվել բանկին։

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Վերջինս ձերբակալվել է։

Քննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հրազենային վիրավորում ստացած Ա.Շախգուլյանի կյանքը փրկել չի հաջողվել և ստացած վնասվածքի հետևանքով մահացել է։

SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է ականատեսների հետ, որոնք որոշ մանրամասներ են ներկայացրել դեպքի վերաբերյալ:


 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 02.07.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

BACK_TO_TOP