Վրաստանում վերավաճառելը հեշտ բան չի. վարորդներն արձագանքում են տրանսպորտի և կապի նախարարի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Վրաստանում վերավաճառելը հեշտ բան չի. վարորդներն արձագանքում են տրանսպորտի և կապի նախարարի հայտարարությանը

14:55 18.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ ժամկետում պատասխան տալ:

Ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքն այս պահին ներկրվող 140 մեքենայի մասին է:

«Հիմա ունենք մոտ 140 մեքենայի խցանումներ, ամսի 16-17-ին նավեր են եկել, որոնք նույնպես բեռնաթափվելու են: Մինչև հոկտեմբերի 1-ը եղել է մոտ 2000-2200 մեքենայի պատվեր: Սա մեկ ընկերության կողմից, մյուսների ինֆորմացիան չունեմ»,- վիճակագրական այսպիսի տվյալներ է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Shantnews.am-ը կապ է հաստատել ակցիային մասնակցող վարորդների հետ: Նրանից մեկն արձագանքել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի այն հայտարարությանը, թե աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա, ուստի ինքը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում:

«Կապի և տրանսպորտի նախարարը երևի նոր է էդ պաշտոնին կամ ծանոթ չի: Լոգիկայի մի քանի պարզ հարց ասեմ՝ մեքենան Վրաստանում վերավաճառելը հեշտ բան չի: Առաջին հերթին պետք է վրացի հաճախորդ գտնենք, վաճառենք իր վրա: Եթե անգամ վաճառեցին, մի ուրիշ բան ասեմ՝ մեր կապի և տրանսպորտի նախարարը տեղյակ չի՞, որ մեքենաները ռաստամոժկա են արվում այլ ձև. 2004 թվականի «Նիսան Տիդան», որ մենք կանենք ինվոյսային արժեքով՝ մաքսիմում 600-700 դոլար, Վրաստանում արվելու է 3, 4 անգամ ավելի թանկ: Լավ, ես ինչի՞ պետք է ընկնեմ հաճախորդ ման գամ, ինչի՞ պետք է վերավաճառեմ, ինչա օրենքը մեզ չեն տեղեկացրել և թաքուն բան են արել»,- ասել է Արտյոմ Դավթյանը:

Իսկ հարցին՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու տարբերակը քննարկվո՞ւմ է, բողոքի ակցիայի մասնակիցը պատասխանել է.

«Անձամբ ես չեմ մտածում իմ մեքենայի ղեկը փոխելու մասին: Մարդիկ կան, որ փոխում են, բայց դա իրենց իրավունքն է, ես իրավունք ունեմ չփոխել ու դեմ եմ փոխելուն»,- ասել է ներկրողը:

Արտյոմ Դավթյանը նաև ասել է, որ ակցիան շարունակելու են, հրավիրում են լրագրողներին՝ խնդրին մեծ հնչեղություն տալու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

14:45 10.05.2025

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...

BACK_TO_TOP