Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է. փոքրիկները մանկատանն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է. փոքրիկները մանկատանն են

18:16 18.10.2018

Գյումրիի երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված 2 նորածինները գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Փոքրիկներն անցել են նախնական բուժզննություն, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։

Արդյո՞ք նորածինները երկվորյա՞կ են, թե՞ ոչ, կպարզվի գենետիկ հետազոտությամբ: Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, ճշտելու, թե ովքեր են ծնողները:

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած  դեպքը շատ արագ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Թիվ 2 գիշերօթիկ հաստատության  պահակը դարպասների մոտ տեղադրված պոլիէթիլենային տոպրակը տեսել էր պատուհանից. տղամարդուն տարօրինակ էին թվացել տոպրակի անկանոն շարժումները: Մոտենալով՝ նա հայտնաբերել էր փոքրիկներին:

Նորածինները բավական խնամված ու կոկիկ են եղել: Տոպրակում գիշերօթիկի աշխատակիցները որևէ գրություն չեն հայտնաբերել, անմիջապես զանգահարել են ոստիկանություն, որից հետո կազմվել է արձանագրություն ու փոքրիկներին տեղափոխվել են Գյումրիի Երեխաների տուն։

Մանկաբույժները հետազոտել  են  երեխաներին ու  կարծում են, որ նրանք ոչ թե 2-3, այլ 10-15 օրական են:

SHANTNEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ անցած 15 օրվա ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի մյուս ծննդատներում երկվորյակներ չեն ծնվել:

Մասնագետները թեև համոզված են, որ տղաները երկվորյակ են, բայց միայն հետազոտությունը հստակ պատասխան կտա: Երեխաների հետագա ճակատագիրը կախված կլինի նախաքննության արդյունքներից։

Ըստ գործող ընթացակարգի՝ երեխաների որդեգրում  այս պահին հնարավոր չէ, նախաքննության ընթացքում հնարավոր է՝ պարզվեն այլ հանգամանքներ ու երեխաներին վերադարձնեն  ընտանիք:

Ի դեպ, եթե գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզվի, որ փոքրիկները եղբայրներ են, և նրանց ծնողները հրաժարվեն հետագա խնամքից, ապա այս դեպքում երեխաների առանձին որդեգրում օրենքը թույլ չի տալիս:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածիններ են հայտնաբերվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

10:28 14.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

BACK_TO_TOP