Սիրիայում Ռուսաստանի բանակի գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 87 հազար զինյալ․ ՌԴ ՊՆ ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Սիրիայում Ռուսաստանի բանակի գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 87 հազար զինյալ․ ՌԴ ՊՆ ղեկավար

13:28 20.10.2018

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած 3-ամյա գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ վերադարձնել այն տարածքները, որտեղ բնակվում է երկրի բնակչության 95 տոկոսը։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի ու գործընկեր պետությունների ՊՆ ղեկավարների համաժողովի ընթացքում, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը։

«Գործողությունների ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 87,5 հազար զինյալ, ազատագրվել է 1411 բնակավայր ու Սիրիայի տարածքի ավելի քան 95 տոկոսը»,– հայտարարել է Սերգեյ Շոյգուն։

Նախարարը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել նաև Սիրիայում մարտերի մասնակցության ընթացքում իրենց ստացած մարտական փորձի վերաբերյալ։ Մասնավորապես նրա խոսքով՝ ռուսական օդուժն այս ընթացքում 40 հազար մարտական թռիչք է կատարել, որի կեսը՝ գիշերային ժամերին։ Ռուսաստանի զինված ուժերի սակրավորներն էլ ականազերծել են 6,5 հեկտար սիրիական տարածք, վնասազերծել են 1500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհներ ու 19 հազար տարբեր շինություններ։

Այս թվերը կարևոր են Հայաստանի համար, քանի որ հայկական կողմը մտադիր է Սիրիա ուղարկել մարդասիրական առաքելություն, որի կազմում կլինեն նաև հումանիտար ականազերծման մասնագետներ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Շոյգուն դեռ քիչ է ասել։ Սիրիայում ռուսական բանակի գործողությունների ընթացքում այնտեղ մարտական փորձ է ստացել այդ բանակի զգալի մասը, փորձարկվել են մեծ թվով զինատեսակներ և այլն։ Սրա վերաբերյալ կարող եք ընթերցել նաև ShantNews.am-ի վերլուծությունը նույն թեմայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP