Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիում երկվորյակ եղբայրների ծեծի ենթարկելու լուրերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիում երկվորյակ եղբայրների ծեծի ենթարկելու լուրերի վերաբերյալ

09:25 22.10.2018

Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։ Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։

Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։ Այս ընթացքում նրանց է մոտեցել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։ Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ։

Համաձայն «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող այլ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP