Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը

14:38 22.10.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակավոր էլ մնալու է. գործընթացը  մեկնարկային փուլում է և շարունակում է զարգանալ:

«Մենք սրանով Հայաստանի միջոցով 80 միլիոն բնակչությամբ հսկայական շուկա դուրս գալու հնարավորություն ենք ստանում: Սրանից ինչ-որ արդյունք չստանալն ուղղակի անհնար է»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանն ունի առևտրի GSP+  համակարգ, GSP արտոնյալ ռեժիմներ ունի Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի: «Ես կարծում եմ, որ այս ամենը ճիշտ համատեղելու դեպքում մենք կարող ենք հսկայական արդյունքներ ստանալ: Ես ենթադրում եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքները սա անպայման հաշվի կառնեն և արդյունքում կօգտագործեն ինչպես առևտրային արբիտրաժի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծվել է հայ-իրանական համատեղ ազատ տնտեսական գոտի, որը նույնպես արդյունքներ է տալիս:

«Մենք այս ամենին մշտապես կհետևենք և կտեսնենք, թե ինչ ուղղություններով է պետք բարձրացնել զարգացման, խոչընդոտների, գործընթացների պարզեցման  և այլ հարցեր»,- նշեց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ մինչև տարեվերջ, երբ կավարտվի համաձայնագրի վավերացումը, գործընթացը կսկսվի:

«Բնականաբար, դրանից կսկսի օգտվել հայկական բիզնեսը, իսկ հետո ենթադրում եմ, որ ակտիվորեն կմիանա նաև Միության բիզնես հանրությունը»,- ընդգծեց նա:

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ հարաբերությունների այդ մակարդակում մեծ է և՛ արտահանման, և՛ ներմուծման ներուժը: Նա շեշտել է, որ հիմնական արդյունքները պետք է ստանալ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության և Իրանի երկկողմ հարաբերությունների արդյունքում, այլ նաև համատեղ բիզնես մոդելների միջոցով, որոնք Միությունը կկապեն Եվրոպայի հետ, Իրանի հետ և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

17:42 03.05.2025

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

BACK_TO_TOP