17:51 22.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր աշխատանքային ընդլայնված նիստ է անցկացրել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը, իսկ քննարկման առանցքային ու հիմնական թեման պատասխանատու կառույցների ղեկավարների հետ եղել է Գյումրիում հայտնաբերված երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը։
Փակ նիստից հետո նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ դեռ քայլեր են շարունակելու ձեռնարկել երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ 18-ամյա մայրը նոտարով հրաժարվել է փոքրիկներից ու խնամակալության իրավունքը փոխանցել պետությանը։
«Սոցիալական պայմաններից ելնելով՝ երեխաներին մանկատուն հանձնելը հենց այն ուղղությունն է, որի դեմ պայքարում է նախարարությունը, հետևաբար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք։ Տարբեր առաջարկություններ, տարբեր մոտեցումներ կան, բայց դա չպետք է լինի այն պայմանը, որով մայրը ուզենա իր երեխաների հետ ապրել:
Այն, որ երեխաները լույս աշխարհ են եկել, վկայում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ծնողի հետ, շատ զգուշորեն պետք է վերաբերվել և այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ երեխաները մեծանան ընտանիքում»,- պարզաբանել է Մանե Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանը նորածինների մոր հետ դեռևս չի հանդիպել, բայց կարծում է, որ երեխաներից հրաժարվելու նրա որոշումը եղել է չմտածված և ամեն ինչ կորած չէ. հնարավոր է հասնել դրական արդյունքի, իսկ այս դեպքում մայրը կստանա պետական աջակցություն։
Իսկ եթե երեխաներին ընտանիք վերադարձնելու ջանքերն ապարդյուն անցնեն, դրանից հետո միայն կքննարկվի երեխաների որդեգրման հարցը: Մանե Թանդիլյանը վստահեցրել է, որ որդեգրման դեպքում երեխաները պարտադիր կհանձնվեն Հայաստանում բնակվող ամուսնական զույգի:
Փոքրիկները դեռևս կմնան Գյումրիի մանկատանը:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...