ՀՀ անկախությունից հետո «ամենածավալունը». ի՞նչ է հայտնի սպասվող համաներման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՀՀ անկախությունից հետո «ամենածավալունը». ի՞նչ է հայտնի սպասվող համաներման մասին

19:17 23.10.2018

Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը:

Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ հարցերին պաշտոնական պատասխան դեռ չի տրվում՝ գաղտնիք է: Մանրամասները հայտնի կդառնան, երբ նախագիծը ներկայացվի խորհրդարան: Մինչ այդ՝ այս պահին մեկ բան է հայտնի՝ սպասվող համաներումն  «ամենածավալունն» է լինելու:

Ի՞նչ է համաներումը

Համաներման, հանրությանն առավել հայտնի՝ ամնիստիայի վերաբերյալ առանձին օրենք, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Հերթական համաներումը շնորհելու համար գործադիրն  օրենքի նախագիծ է մշակում ու ներկայացնում խորհրդարան: Ազգային ժողովն այն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թե ի՞նչ է համաներումը, սահմանում է Քրեական օրենսգիրքը, այն էլ շատ հակիրճ՝ մոտ հանրագիտարանային ձևակերպմանը.

«Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Ե՞րբ է ՀՀ-ում իրականացվում համաներում

ՀՀ օրենսդրության մեջ համաներում շնորհելու համար ժամկետներ չեն նշվում: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում իշխանությունները համաներում են շնորհել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը նվազեցնելու համար:

«Գերբեռնվածություն, հաճախ քաղաքական բանտարկյալներ: Այդ ամենը Հայաստանի իշխանությունները հաճախ լուծել են համաներմամբ: Քաղաքակիրթ երկրներում համաներումն անիմաստ է, որովհետև պատժից հետո գործում է հստակ վաղաժամկետ ազատման մեխանիզմ, և համաներում չի լինում»,- ասել է Իշխանյանը:

Համաներում շնորհելու առիթն էլ հիմնականում Անկախության տոնն է եղել: Այդպես էր նաև նախորդ՝ 2013 թվականի համաներման դեպքում: Այն իրականացվեց ՀՀ Անկախության հռչակման 22-ամյակի առթիվ:

Քանի՞ համաներում է իրականացվել ՀՀ-ում և ո՞ւմ վրա է այն տարածվել

Անկախությունից ի վեր Հայաստանում 9 համաներում է իրականացվել: Ամենաառաջինը Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ էր՝ 1992 թվականին, նույն տարում ևս մեկ՝  փոքր համաներում է իրականացվել: Միայն վերջին 4-ի ընթացքում մոտ 1926 անձ է համաներման արժանացել:

 

Միայն վերջին 10 տարիներին հայտարարված համաներումներն ազդել են մի քանի խմբի դատապարտյալների և հանցանք կատարած անձանց վրա: Այդ համաներումները չեն տարածվել ցմահ ազատազրկվածների վրա: Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ վերջին 3 համաներումների ակտերով նաև մի շարք անձանց քրեական հետապնդումն է դադարեցվել:

 

Սպասվող համաներման «գաղտնազերծում»

Սպասվող համաներման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 4-ին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-ում հայտնեց, որ նույն օրը կառավարությունը դռնփակ ռեժիմով «Համաներման մասին» օրենքի նախագիծն է քննարկել ու հավանության արժանացրել:

«Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև  իրավական, կառավարչական և որը պահանջում է խոր ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ, այն այսօր ներկայացվեց կառավարության հաստատմանը»,- գրել էր Զեյնալյանը:

Նախարարը նաև հայտնել էր, որ այս համաներումը Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով է:  

Պաշտոնապես դեռ չի խոսվում նաև, թե այս նախագծով քանի անձ համաներման կարժանանա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-800 անձ է համաներման արժանանալու:

Եթե հաշվի առնենք, որ նախորդին՝ 2013 թվականին համաներման է արժանացել 648 անձ, և նախարարն էլ հայտարարել էր, որ սա «ամենածավալունն» է լինելու, ապա մեր ունեցած տվյալն այնքան էլ հեռու չէ իրականությունից: Հարց է՝ արդյո՞ք այս համաներումը նաև ցմահ ազատազրկվածներին կանդրադառնա:

ՔԿՀ-ի գերբեռնվածությո՞ւն, թե՞ մարդասիրական ակտ կառավարությունից

Արդարադատության նախարարությունից մեկ անգամ չէ, որ հայտնել են՝ սպասվող համաներումը կապված չէ ՔԿՀ-ի գերծանրաբեռնվածության հետ, քանի որ այժմ նման խնդիր չկա: Նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ ներկայումս գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը՝ 1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ:

«Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել: Եղել է 3800 և ավելի: Համաներման նպատակը ՔԿՀ-ի բեռնաթափումը չէ: Մենք դատապարտյալների կամ կալանավորների, այսպես ասած՝ «ավելցուկ» չունենք: Սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Լուսանկարի հեղինակ՝ Ալեքսեյ Ֆիլիպով
Նյութի պատրաստմանն աջակցել է լրագրող Անուշ Թորոսյանը

Հեղինակ՝ Արտակ Խուլյան

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP