12:36 23.10.2018
Խորհրդարանի մուտքի մոտ այսօր հավաքվել են ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա:
«Հիմնականում հավաքված են ցմահ ազատազրկվածների ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները, որոնք փորձում են իրենց առաջարկներով որոշ ազդեցություն ունենալ համաներմանը վերաբերող օրենքի վրա, որը, ըստ էության, շրջանցել է ցմահականներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից Արմեն Աղայանը՝ հավելելով, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ օրենքը ցմահ ազատազրկվածներին չի վերաբերելու:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ ցմահ դատապարտվածների ընտանիքի անդամները փաստաբանների հետ միասին առաջարկների վերաբերյալ փաթեթ են կազմել՝ հուսալով, որ իրենց առաջարկները հաշվի կառնեն և դրանք օրենքում տեղ կգտնեն:
«Նպատակն է ցմահ ազատազրկվածներին վերադարձնել ներման իրավունքը, որը կա Հայաստանում, բայց նրանց վրա չի տարածվել: Հայտնի է, որ Հայաստանում կան ցմահ ազատազրկվածներ, որոնք հանցանքը գործել են մինչև 21 տարեկան լրանալը: Նրանք, բնականաբար, պետք է ներման իրավունք ունենան, որովհետև երիտասարդ տարիքում են արել այն, ինչն արել են:
Ազատազրկվածներ կան, որոնք նախկին օրենսդրությամբ մահապատժի են դատապարտվել, հետո իբր դա ներման ձևով փոխարինվել է ցմահով, այնինչ այն ժամանակ ուղղակի չկար 20-25 տարվա ազատազրկումը, և եթե նրանք այսօր դատվեին, ցմահ ազատազրկման չէին դատապարտվի, կդատապարտվեին 18-20 տարվա ազատազրկման և արդեն ազատվելու հնարավորություն կունենային: Կան նաև հաշմանդամներ, որոնց այսօր արժի այդ համաներումը տալ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ըստ հավաքվածների՝ համաներումն ու գործերի վերաբացումը չեն խանգարում միմյանց: Որպես օրինակ բերել են «Սասնա ծռեր»-ի գործը, երբ խափանման միջոցները փոխվել են, բայց գործը կարող է գնալ վերաքննության և այլն: Ակցիայի մասնակիցները չեն կարծում, որ այսօր կա մի ցմահ դատապարտյալ, որն ասի, որ ինքը պատրաստ է շարունակել մնալ ՔԿՀ-ում այնքան ժամանակ, քանի դեռ վերաբացված գործի քննությունը չի ավարտվել:
Խորհրդարանից ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն առաջարկել է ակցիայի մասնակիցներին հանդիպել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...