14:20 23.10.2018
«Օգնության կանչ Հայաստանի քաղաքացիներին» նախաձեռնության անդամները թվարկել են այն խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում ցմահ ազատազրկվածներին:
Ըստ նախաձեռնության՝ ՀՀ-ն իր բնակչության համեմատ ունի աշխարհում ցմահ ազատազրկվածների թվով ամենաբարձր ցուցանիշը:
«Տարեկան երկու կամ երեք ցմահ ազատազրկման դատապարտված անձ է մահանում: Վճիռների մեծ մասը չափազանցված պատիժներ է պարունակում, ինչը հակասում է ՀՀ-ում գործող նախադեպերին, ՀՀ-ի կողմից ստորագրվող միջազգային համաձայնագրերին, Սահմանադրությանը և տասնամյակներ շարունակ փոփոխվող օրենքներին»,- ասված է նախաձեռնության կազմած ամփոփագրում:
Ամփոփագիրը կազմած ցմահ ազատազրկվածների հարազատները և ընկերները նաև հիշեցրել են, որ 2003 թվականին մահապատժի դատապարտված 42 անձի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից շնորհվել է «ներում», որով բոլորն անխտիր դարձել են ցմահ ազատազրկվածներ: Ըստ հայտարարության՝ դա կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով:
«ՀՀ-ում անտեսվում է ԵԽ պետություններից պահանջվող այն չափորոշիչի որդեգրումը, համաձայն որի՝ 21 տարին չլրացած երիտասարդների դեպքում պետք է բացառել ցմահ ազատազրկումը: Ցմահների մի զգալի մասի պարագայում այնպիսի գործեր են, որոնցում հանցակազմն ունի միայն մեկ ապացույց՝ դատապարտելի ինքնախոստովանական ցուցմունք, այսինքն՝ ծեծով կորզված է: Առաջին կարգի հաշմանդամ և հոգեկան լուրջ խանգարումներով տառապող ցմահականները, ըստ էության, կրում են շատ ավելի տանջալից պատիժ»,- ասված է նախաձեռնության ամփոփագրում:
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա:
Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը խոստացել է հարցը քննարկել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...